Լրահոս
Օրվա լրահոսը

Բուհերի աշխատակիցներն որակի ապահովման համակարգի մշակման և բարելավման թեմայով վերապատրաստում են անցել

Հունիս 19,2014 10:17

Հայաստանյան պետական և ոչ պետական բուհերի շուրջ 400 աշխատակիցներ տեսական ու գործնական հմտություններ են ձեռք բերել բուհերում որակի ներքին և արտաքին ապահովման համակարգերի ներդրման վերաբերյալ:

Ավարտվեց «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» (ՈԱԱԿ) հիմնադրամի անցկացրած որակի ապահովման համակարգերի մշակում և իրականացում թեմայով վերապատրաստումների եռափուլ ծրագիրը: Դասընթացի առաջին և երկրորդ փուլերի ընթացքում մասնակիցները գիտելիքներ են ստացել որակի ապահովման մեխանիզմների, տվյալների հավաքագրման և ինքնավերլուծություն կազմելու վերաբերյալ, որոնք ամրապնդվել են գործնական առաջադրանքներով: Իսկ երրորդ փուլը եղել է ուղղորդում բուհերում, որի ընթացքում մասնակիցներին ներկայացվել են վերլուծություն կատարելու մի շարք գործիքներ, որից հետո, ստացված գիտելիքների հիման վրա, մասնակիցները համեմատական վերլուծության են ենթարկել իրենց բուհում առկա գնահատման համակարգը:

Վերապատրաստումներն իրականացվել են «Կրթության որակ և համապատասխանություն» երկրորդ ծրագրի շրջանակներում, որի նպատակն է աջակցել ՀՀ Կառավարությանը խթանել բարեփոխումները մասնագիտական կրթության ոլորտում՝ Բոլոնիայի հռչակագրի համատեքստում: Ծրագիրը ֆինանսավորվել է Միջազգային զարգացման ասոցիացիայի կողմից:

Ծրագրի շրջանակներում վերապատրաստվել են բուհերի շուրջ 400 որակի ապահովման պատասխանատուներ և պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ:
Վերապատրաստումների յուրաքանչյուր փուլի ավարտից հետո մասնակիցները լրացրել են դասընթացների արդյունավետությունը ստուգող հարցաշարեր, որոնք վերլուծվել են, և շարունակաբար կատարվել է դասընթացների բարելավում:
Հարցաշարերի վերլուծությամբ պարզվել է, որ մասնակիցները բարձր են գնահատել դասընթացների արդյունավետությունը և նշել, որ ձեռք բերված գիտելիքները կիրառելի են իրենց բուհում:
ՈԱԱԿ հասարակության հետ կապերի պատասխանատու 

Հայկուհի Բարսեղյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30