Լրահոս
Օրվա լրահոսը

Որեւէ մեկն Արցախը նրանից չի պաշտպանում, հակառակը… «Չորրորդ իշխանություն»

Հունիս 19,2014 11:50

Անդրադառնանք Սերժ Սարգսյանի՝ ղարաբաղյան խնդրին եւ Եվրասիական միությանը վերաբերող մտքերին։ «Խնդրում եմ, մի՛ պաշտպանեք Արցախը ինձնից, սա ոչ միայն վիրավորական է, այլեւ անհեթեթ», ասաց նա։ Համաձայնվեք՝ տարօրինակ միտք է։ Բանն այն է, որ որեւէ մեկն Արցախը նրանից չի պաշտպանում, հակառակը՝ նրանից պահանջում են, որ նա, որպես Հայաստանի նախագահ, պաշտպանի Արցախը։

Ինչ վերաբերում է Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամակցելուն, ապա Սերժ Սարգսյանը բառացիորեն հայտարարեց հետեւյալը. «բովանդակային առումով, իրոք, ամեն ինչը, կարծում եմ, վերջացած է»։ Հետաքրքիր է՝ ի՞նչ նկատի ուներ Սերժ Սարգսյանը «ամեն ինչ» ասելով։ Կարծում ենք՝ նկատի ուներ Հայաստանի անկախությունը: Ընդ որում՝ սա էմոցիոնալ գնահատական չէ։ Դրանում համոզվելու համար ընդամենը պետք է հիշել, թե ինչպես է սկսվել «ամեն ինչը», պարզ ասած՝ Հայաստանի անկախությունը։
Ղարաբաղյան շարժումը սկսվեց 1988-ի փետրվարին, միլիոնանոց հանրահավաքներ տեղի ունեցան, բայց Կրեմլը լրջորեն «իրար խառնվեց» միայն 88-ի նոյեմբերին։ Գիտեք, թե ինչու։ Որովհետեւ նոյեմբերին Հայաստանի Գերագույն խորհուրդն ընդունեց մի որոշում, որի համաձայն՝ Հայաստանի տարածքում գործում են միայն միութենական այն օրենքները, որոնք չեն հակասում Հայաստանի ԳԽ որոշումներին։ Հենց դրանով էլ Հայաստանը կատարեց դեպի անկախություն տանող առաջին քայլը, ու պատահական չէ, որ դրանից անմիջապես հետո խորհրդային զորքերը մտան Երեւան, քաղաքում արտակարգ դրություն եւ պարետային ժամ հայտարարվեց, մեկուկես ամիս անց էլ «Ղարաբաղ» կոմիտեն ամբողջ կազմով ձերբակալվեց։

Ինչո՞ւ ենք հիմա հիշում այս ամենը։ Որովհետեւ «ամեն ինչ» ավարտվում է նույն տրամաբանությամբ, բայց՝ հակառակ կողմից։ Հայաստանի՝ Եվրասիական միությանն անդամակցելուց հետո ՀՀ տարածքում գործելու են միայն այն օրենքները, որոնք չեն հակասելու Եվրասիական միության օրենքներին։ Հիմա մենք հենց այդ փուլում ենք՝ իշխանությունները, թեւքերը քշտած, համապատասխան օրենքներն ու «նորմատիվային ակտերն» են փոխում։

Մարկ ՆՇԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30