Լրահոս
Օրվա լրահոսը

Ուկրաինայի իշխանությունները 300 անջատողական են ոչնչացրել. «Ամերիկայի Ձայն»

Հունիս 20,2014 16:14

Ուկրաինայի անվտանգության ուժերը տեղեկացրել են, որ երկրի արևելյան Կրասնի Լիման քաղաքի մոտակայքում արդեն երկրորդ օրը շարունակվող խոշոր մարտի ընթացքում ոչնչացվել է ռուսաստանամետ մոտ 300 անջատողական:

Ռուսաստանամետ անջատողականների շարքում զոհերի մասին տեղեկություններն անհնար է հաստատել անկախ աղբյուրների կողմից, սակայն անջատողականների հրամանատարները խոստովանել են, որ իրենք «ծանր կորուստներ են կրում»՝ Ուկրաինայի կառավարական ուժերի կրակային առավելության պայմաններում:

Կրասնի Լիման քաղաքի մոտակայքում մարտերը սկսվել էին նախօրեին վաղ առավոտյան այն բանից հետո, երբ ռուսաստանամետ անջատողականները հրաժարվել էին վայր դնել զենքը՝ Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոյի կողմից առաջարկված խաղաղության ծրագրի շրջանակներում:

Ուկրաինայի կառավարական զորքերն աստիճանաբար դուրս են մղում անջատողականներին տարածաշրջանից, սակայն ռազմավարական նշանակություն ունեցող Սլովյանսկ քաղաքը դեռևս մնում է ռուսաստանամետ անջատողականների վերահսկողության տակ:

Արմեն Հովհաննիսյան

Նյութի մանրամասները կարդացեք «Ամերիկայի Ձայն»-ի կայքում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30