Լրահոս
Օրվա լրահոսը

«Կիա Ռիո»-ն բախվել է «Կենտրոն-կանաչապատում» ՓԲԸ–ի ավտոմեքենային

Հունիս 21,2014 11:31

ԱԻՆ-ի պաշտոնական կայքը տեղեկացնում է՝ հունիսի 21-ին, ժամը 00.33-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մարգարյան փողոցում` «Կայզեր» սուպերմարկետի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հավարկ:
Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում «Կիա Ռիո» մակնիշի 21 ՍՍ 639 պ/հ (վարորդ Ս. Բ. ծնվ.1950թ.) բախվել է «Կենտրոն-կանաչապատում» ՓԲԸ–ի «ԶԻԼ 130» մակնիշի 336ՍՍ63 պ/հ ավտոմեքենային(վարորդ Ա Խ.):
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը «Կիա Ռիո» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Ս.Բ.ը ավտոտոմեքենայից տեղի ուժերով դուրս է բերվել և հոսպիտալացվել «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են «Կիա Ռիո» մակնիշի ավտոմեքենան և փակել գազի փականը:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30