Լրահոս
Օրվա լրահոսը

ԼՂՀ և ՀՀ վարչապետները Ստեփանակերտում այցելել են գործարաններ

Հունիս 24,2014 18:23

Արցախի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանի ուղեկցությամբ Հովիկ Աբրահամյանի գլխավորած ՀՀ կառավարական պատվիրակությունն այսօր այցելել է Ստեփանակերտում գործող թեթև արդյունաբերության երկու խոշոր գործարաններ:

IMG_5123

«Մետաքսկոմբինատ» ՍՊԸ-ում պատվիրակության անդամներին են ներկայացվել, մասնավորապես, բրդի մշակման, գորգի, կտորի և կարի արտադրամասերի հնարավորությունները: Վարչապետ Ա. Հարությունյանը ներկաների ուշադրությունն է հրավիրել հատկապես արցախյան գորգերի վերականգնված տեսակների վրա՝ կարևորելով դրանց դերը աշխարհին Արցախը ներկայացնելու գործում:

«Արցախֆրուտ» ՓԲԸ-ում ՀՀ կառավարության պատվիրակությունը ծանոթացել է պահածոների արտադրության գործընթացին: Ա. Հարությունյանը ներկայացրել է առկա ծավալների և տեսականու ընդլայնման հեռանկարներն ու ծրագրերը: Վարչապետները երկու գործարաններում զրույցի են բռնվել աշխատողների հետ՝ հետաքրքրվելով աշխատանքային պայմաններից և աշխատավարձերից:

IMG_5127

ԼՂՀ կառավարության ղեկավարի խոսքով՝ գործող արտադրամասերը ոչ միայն խթանել են Արցախի տնտեսական զարգացումը, այլև ստեղծել են հարյուրավոր նոր աշխատատեղեր՝ գլխավորապես կանանց համար:

Վարչապետ Հ. Աբրահամյանը, ողջունելով թեթև արդյունաբերությունում արձանագրված հաջողությունները, ընդգծել է դրանց դերն Արցախում նոր ներդրումների ընդգրկման գործում: Նա նշել է, որ ՀՀ կառավարությունը պատրաստ է հնարավորինս աջակցել այդ արտադրությունների ընդլայնմանը և, հետևաբար, Արցախի տնտեսության զարգացմանը:

 

ԼՂՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30