Լրահոս
Օրվա լրահոսը

Տեղի է ունեցել ՀՀ վետերանների միավորման 11-րդ համագումարը

Հունիս 27,2014 17:01

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանը մասնակցել է ՀՀ վետերանների միավորման 11-րդ համագումարին: Համագումարին մասնակցել է նաև Երևանի ավագանու «Հանրապետական կուսակցություն» խմբակցության անդամ, Ֆինանսավարկային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Նահապետյանը: Նախքան համագումարի աշխատանքին անցնելը, ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են նախորդ համագումարից մինչ վերջինն ընկած ժամանակահատվածում կյանքից հեռացած վետերանների հիշատակը:

Օրակարգի հաստատումից հետո ողջույնի խոսքում քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանը համագումարի պատվիրակներին է փոխանցել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի շնորհավորական ուղերձը: Երևանի քաղաքապետի անունից շնորհավորելով ու քաջառողջություն մաղթելով ներկաներին՝ Ռուզաննա Զաքարյանը վստահեցրել է, որ քաղաքապետարանն իր լիազորությունների շրջանակում այսուհետ էլ բազմաբնույթ, այդ թվում նաև սոցիալական աջակցություն է ցուցաբերելու վետերաններին: ՀՀ վետերանների միավորման նախագահ Սիմոն Եսայանն էլ համագումարի ընթացքում ներկայացված համառոտ հաշվետվության մեջ հատուկ շնորհակալություն է հայտնել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին իրենց միավորման նախաձեռնություններին մշտապես սատարելու և վետերանների խնդիրները մշտական ուշադրության կենտրոնում պահելու համար:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30