Լրահոս
Օրվա լրահոսը

Նորամուծությո՞ւն՝ ՀՀ նախագահի երդմնակալության արարողության արարողակարգում. (Տեսանյութ)

Հուլիս 07,2014 20:15

Մինչ Արմավիրի մարզի Արմավիր քաղաքում Սահմանադրական դատարանի (ՍԴ) նախագահ Գագիկ Հարությունյանը արմավիրցիներին փորձում էր վստահեցնել, որ սահմանադրական բարեփոխումները անհրաժեշտություն են՝ միևնույն ժամանակ ձեռնպահ մնալով երկրի կառավարման՝ նախագահական, կիսանախագահական, թե խորհրդարանական համակարգի անցման մասին կարծիք հայտնելուց, էջմիածինցի ժողովրդական վարպետ Արշակ Մանուկյանը Գագիկ Հարությունյանին ներկայացրեց իր հեղինակած այն ստեղծագործությունը, որը ցանկանում էր, որ նախագահի երդմնակալության ժամանակ կրեր ՀՀ նախագահը:

Aravot.am-ի հետ զրույցում վարպետը պատմեց, թե ինչի մասին է խոսքը. «Տեսնելով, թե բոլոր ժողովուրդների մոտ նախագահներին իրենց երդմնակալության ժամանակ ինչ շղթաներ ու գավազաններ են կրում, մոտ մեկ տարի առաջ ստեղծեցի այս լանջաշղթան, որը խորհրդանշում է ՀՀ բոլոր մարզերը: Այն պարունակում է մեր եռագույնը, իսկ հավերժության մեջ մեր երկրի զինանշանն է: Իսկ փոքրիկ գավազանը խորհրդանշում է Հայաստանի ապագան, նախագահի ուժը»:

DSC02302

Դավիթ Մանուկյանը նշեց, որ Գագիկ Հարությունյանը տեսել է իր ստեղծագործությունը և գնահատել այն, նշել, թե լավ կլինի, որ այդ ինստիտուտը գործի ՀՀ-ում, բայց դեռ պետք է որոշել, թե անունն ինչ պետք է դնել, քանի որ Հայաստանում նման բան գոյություն չունի: Արշակ Մանուկյանը մեզ հետ զրույցում նշեց, թե կցանկանար, որ այն անձը, ով ապագայում նախագահ ընտրվի, երդմնակալության ժամանակ կրի իր պատրաստած լանջաշղթան:

 

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Տիգրան says:

    Այսինքն ոնց՝ բոլոր մարզերը: Իսկ որ վաղը, մյուս օրը մարզերի քանակը փոխվի, լանջաշղթա՞ն է փոխվելու, թե՞ նրա խորհուրդը:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031