Լրահոս
Օրվա լրահոսը

Մրցանակակիր չինացի ռեժիսորը կգա Հայաստան

Հուլիս 09,2014 23:18

Հուլիսի 16-ին «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի կազմակերպիչները կներկայացնեն չինացի ռեժիսոր, սցենարիստ եւ դերասան Ցզյա Չժանկեին: Ոչ միայն հետ հանդիպում կկայանա, այլեւ ռեժիսորի ֆիլմերի հետահայաց ցուցադրությունների ծրագրի բացումը՝ «Նատյուրմորտ» (մեկ այլ վերնագիրն է՝ Still Life) ֆիլմով: Ցզյա Չժանկեն համարվում է չինական կինոյի «վեցերորդ սերնդի» առանցքային ֆիգուր: Նա այն ռեժիսորներից է, որի ֆիլմերում Չինաստանը համարձակ է ներկայացվում, առանց գունազարդումների:

chinaci

Ռեժիսորը 1997 թվականին Հոնկոնգի կինոփառատոնի առաջին մրցանակին է արժանացել՝ իր «Սյաոշանը տուն է գնում» կարճամետրաժ  ֆիլմի համար, նրա «Քաղաք 24-ը» 2008-ին Կաննի կինոփառատոնի մրցանակակիրն է: Ինչ վերաբերում է «Նատյուրմորտին», 2006 թ. Վենետիկի 63-րդ փառատոնի գլխավոր մրցանակը՝ «Ոսկե առյուծը» նրան է բաժին հասել: Իմիջիայլոց, «Նատյուրմորտը» մրցանակի է արժանացել դեռեւս չավարտված վիճակում, ժյուրիի այս որոշումը ուղղակի անակնկալի էր բերել կինոքննադատներին: Ֆիլմի գլխավոր հերոսը ածխագործ Խան  Սանմինն է, որը հենց իր դերն էլ խաղում է: Նա Յանցզի գետի ափին  հանդիպում է իր նախկին կնոջը, որին չէր տեսել 16 տարի: Երբեմնի ամուսինները որոշում են կրկին ամուսնանալ:

Մեկ ուրիշ գլխավոր հերոս՝ բուժքույր Շեն Հոնն էլ ամուսնուն է փնտրում, ում հետ կապը կորել է արդեն երկու տարի…

Իմիջիայլոց, 2009-ին Տորոնտոյի կինոփառատոնի շրջանակներում անցկացված մասնագետների հարցումների արդյունքում «Նատյուրմորտը» 2000-ականների լավագույն ֆիլմերի տասնյակի երրորդ հորիզոնականում է հայտնվել:

 

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031