Լրահոս
Օրվա լրահոսը

Լևոն Հայրապետյանի ձերբակալությունն Ադրբեջանի պատվերն է. Կոմանդոս

Հուլիս 16,2014 19:30

Հուլիսի 16-ին Մոսկվայում ձերբակալվել է հայազգի գործարար, բարերար Լևոն Հայրապետյանը: Այս առիթով հայտարարությամբ է հանդես եկել Արցախի հերոս Արկադի Տեր-Թադևոսյանը (Կոմանդոս):

Նրա կարծիքով, «այս ակցիայի նպատակն է ստվեր գցել հայ-ռուսական բարեկամության վրա, կասկածի տակ դնել Եվրասիական Միությանը Հայաստանի անդամակցության հարցը» և որոշ չափով խոչընդոտել Արցախի բանակի կառուցմանը: «Թվարկվածը հանգեցնում է Լևոն Հայրապետյանի (լուսանկարում) ձերբակալության քաղաքական պատվերի մտքին»,- նշում է Կոմանդոսը: Նրա խոսքով, կատարվածը խորապես զարմացրել է հայտնի հայ բարեգործին լավ ճանաչող բոլոր մարդկանց: «Միակ պետությունն աշխարհում, որը հիմքեր ուներ դժգոհ լինելու Լևոն Հայրապետյանի գործունեությունից, հանդիսանում է Ադրբեջանի հանրապետությունը, որի ղեկավարությունը մշտապես մեծ խանդով է վերաբերում հայկական պետությունների հաջողություններին» – հայտարարում է ազատամարտիկը:

Նրա խոսքով, Ադրբեջանն իր նավթադոլարներն օգտագործում է սեփական խնդիրները սովորական կաշառքի միջոցով լուծելու համար, ինչը միջազգային տերմինաբանության մեջ ստացել է «խավիարային դիվանագիտություն» անվանումը: «Ցավոք, Ռուսաստանի որոշ կառույցներում, այդ թվում նաև Անվտանգության դաշնային ծառայությունում, դեռևս աշխատում են անազնիվ մարդիկ, ովքեր պատրաստ են «երեսուն արծաթի» դիմաց հանդես գալ իրենց երկրի շահերի դեմ: Իսկ այն, որ ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև ուժեղ հայկական պետությունների առկայությունը բխում է Ռուսաստանի դաշնության շահերից, համոզված եմ՝ ոչ մեկի մոտ կասկած չի հարուցում»,- ասված է Տեր-Թադևոսյանի հայտարարության մեջ:

 

Artsakh Today լրատվական կենտրոն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ceyran says:

    Ոոոչ,հաստատվում է Բրյուսովի հայտնի բանաձևը՝ռուսի մաշկը թե քերծվի՝թաթարի սիրտը կցավի:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031