Լրահոս
Օրվա լրահոսը

Հանդիպում հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ

Հուլիս 17,2014 17:00

Հուլիսի 17-ին ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը հանդիպեց հասարակական կազմակերպությունների մոտ 30 ներկայացուցիչների հետ:

Երիտասարդներին հետաքրքրում էր Եվրասիական տնտեսական միության եւ Եվրոպական միության հետ Հայաստանի հարաբերությունների ներկա փուլը: Տիկին Զոհրաբյանը մանրամասն ներկայացրեց Եվրասիական միության ու ԵՄ-ի հետ կապված գործընթացները, իրավիճակը եւ առաջնահերթությունները: Երիտասարդների խնդրանքով հանձնաժողովի նախագահը ներկայացրեց ոչ իշխանական քառյակի գործունեությունը, առաջիկա քայլերն ու ծրագրերը:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաեւ միջազգային կառույցներում խորհրդարանական աշխատանքի ակտիվացմանը վերաբերող հարցեր, արտագաղթին, հատկապես երիտասարդության շրջանում մեծ տոկոս կազմող գործազրկությանն առնչվող խնդիրներ: Պայմանավորվածություն ձեռք բերվեց նման հանդիպումները դարձնել շարունակական:

ՀՀ ԱԺ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031