Լրահոս
Օրվա լրահոսը

Արամ Հարությունյանը, Վարդան Այվազյանն են Սեւանը լճացրե՞լ

Հուլիս 21,2014 15:06

«Նախկին բնապահպանության նախարարը աշխատեց 7 տարի, եւ 7 տարվա ընթացքում, փաստորեն, նախարարության թույլտվությամբ Արարատյան դաշտի ստորգետնյա դաշտի ջրային ավազանը աղետալի վիճակի է բերել»,- այսօր` հուլիսի 21-ին, ասաց «Էկոլուր» հասարակական կազմակերպության նախագահ Ինգա Զառաֆյանը:

Նրա խոսքերով` բնապահպանները բազմաթիվ նամակներ են ուղղել բնապահպանության նախարարությանը եւ ոչ մի պատասխան չեն ստացել: Իսկ հեռուստաընկերություններից մեկով, երբ փորձել են այդ հարցը բարձրաձայնել, նախարարության կայքից մոնիթորինգն անհետացել է.

«Այսինքն`ինչ-որ խաղ է գնում ջրի կառավարման հետ եւ տվյալները փորձում են մեզնից փակել, միեւնույն է չեն կարող փակել»:

Տիկին Զառաֆյանը համարում է, որ Հայաստանում ձեւավորվել է անկառավարելի վիճակ, որը հղի է մեծ վտանգով, քանի որ ջուրը ռազմական պաշար եւ քաղաքական գործոն է համարում, եւ ըստ նրա, եթե ինչ-որ մեկը ցանկանա ջուրն իր ձեռքում հավաքել, ապա Հայաստանը կկանգնի լուրջ վտանգների առաջ:

«Թեղուտի պաշտպանություն» քաղաքացիական նախաձեռնության անդամ Արթուր Գրիգորյանը հայտարարեց, որ մասնագետները պետք է անհատական պատասխանատվություն կրեն իրենց տված եզրակացությունների համար: Նրա կարծիքով` Սեւանը ճահճանում է, որովհետեւ, երբ որ Սեւանի ջուրը բարձրանում է, պետք է հողաշերտ մաքրել, քանի որ դա օրգանական հատված է եւ ձուկ պետք է լինի, որ դա ուտի, որպեսզի ճահճացման չհանգեցնի.

«Երբ որ Սեւանի ջուրը բարձրանում էր, հազար ու մի ծրագրերով ստացել են ֆինանսավորում, որպեսզի այդ հողաշերտը մաքրեն: Այդ ֆինանսավորումը ղեկավարվել է Վիկտոր Մարտիրոսյանի ղեկավարած ԾԻԳ-ի կողմից: Ովքե՞ր են մեղավոր սրա համար, Արամ Հարությունյան, Վիկտոր Մարտիրոսյան, էլ ովքե՞ր: Ձկնապաշարների հարցով` Արամ Հարությունյան, դրանից առաջ Վարդան Այվազյան, Արտաշես Զիլոյան, հանքարդյունաբերության ոլորտ` Հովհաննես Նիկողոսյան եւ այլ մարդիկ»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031