Լրահոս
Օրվա լրահոսը

«Պատերազմ չի լինի»

Օգոստոս 02,2014 14:45

Ասում է գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադեւոսյանը

Վերջին շրջանում հայ-ադրբեջանական սահմանի թեժ իրավիճակի, հակառակորդի կողմից իրականացվող դիվերսիոն գործողությունների մասին «Առավոտը» մեկնաբանություն խնդրեց գեներալ-մայոր, Արցախյան գոյամարտի հերոս Արկադի Տեր-Թադեւոսյանից (Կոմանդոս): Մեր հարցին՝ արդյոք պատերազմի վտանգ կա՞, գեներալ-մայորը միանգամից պատասխանեց. «Պատերազմ չի լինի»: Համարյա ամեն օր սահմանին զոհվող մեր զինվորների համար Կոմանդոսը ցավում է, բայց ասում է, որ այսպիսին է իրավիճակը ու կյանքը:

Մեր կողմի պատրաստվածության մասին Արցախյան գոյամարտի հերոսը դրական է արտահայտվում, ասում է՝ ռազմական առումով ամեն ինչ ճիշտ ենք անում, արտաքին քաղաքականության մասին էլ խուսափում է խոսել, կարծում է, որ դրանով երկրի ղեկավարները, դիվանագետները պետք է զբաղվեն: Հարցին՝ արդյոք պատրա՞ստ ենք հնարավոր պատերազմի ժամանակ դիմագրավելու թշնամուն, պարոն Տեր-Թադեւոսյանը պատասխանում է, որ այդ հարցը ճիշտ կլինի տալ դրսի մասնագետներին՝ ՆԱՏՕ-ի եւ այլն: «Իրենք ասում են, որ Ադրբեջանը պատրաստ չէ պատերազմի»,- ասում է նա՝ նշելով, որ իսկապես Ադրբեջանին այս պահին պատերազմ պետք չէ:

ՀՌԻՓՍԻՄԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
01.08.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031