Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ պաշտպանության նախարարության և ՀՀ-ում ՌԴ դեսպանության համատեղ մամուլի հաղորդագրությունը

Օգոստոս 05,2014 16:30

Այսօր ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը և ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը քննարկել են վերջին օրերին Լեռնային Ղարաբաղի շփման գծում և հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրադրությունը:

ՀՀ պաշտպանության նախարարը և ՌԴ դեսպանը իրենց մտահոգություններն են կիսել շփման գծում լարվածության աճի վերաբերյալ և քննարկել իրավիճակը կայունացնելու հնարավորությունները: Երկուստեք կարևորվել է հակամարտության կարգավորման ընթացքը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում խաղաղ բանակցային ուղով շարունակելու անհրաժեշտությունը:

Պարոն Վոլինկինն իր ցավակցություններն է փոխանցել վերջին օրերին տեղի ունեցած միջադեպերի ժամանակ զոհված զինծառայողների ընտանիքներին:

ՀՀ  ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. ռոզա says:

    Դե ինչ ռոսաստանը շատ էր համոզված որ ատրբեջանցիները կհաղթեն հայերին երբ տեսան հակառակն է ամիջապես եկան հայաստան խաղաղություն կնքելու նույնը եղավ առաջին պատերազմի ժամանակ նախ չթողեցին որ հայերը վերջացնեն պատերազմը ու մեր հաղթանակները մեր դեմ օգտագործեցին բարոյալքելո հայ զինվորին որը չհաջողվեց հիմաէլ նույնն են անում մեզ հարկաոր է ունենանք անկախ հյաստան որ մեզ ոչմեկը իրենց հիմար կարծիքներըչփաթաթեն մեր գլխին

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031