Լրահոս
Օրվա լրահոսը

Կոմունիստական կուսակցությունները խորապես մտահոգված են Լևոն Հայրապետյանի առողջական վիճակով

Օգոստոս 08,2014 15:35

Հայաստանի կոմունիստական և Առաջադիմական միացյալ կոմունիստական կուսակցությունները խորապես մտահոգված են 2014 թ.-ի հուլիսի 15-ին Ռուսաստանի Դաշնությունում ձերբակալված և բանտային պայմաններում պահվող հայազգի գործարար Լևոն Գուրգենի Հայրապետյանի օրեցօր վատացող առողջական վիճակով:

Բժիշկների հավաստմամբ, նրա առողջական վիճակը պահանջում է նրան պահել բժիշկների հսկողության ներքո մինչև դատական գործընթացի ավարտը: Լևոն Հայրապետյանը Հայաստանում և Արցախում հայտնի է իր բարեգործական նախաձեռնություններով և նրա նկատմամբ պետք է ցուցաբերվի մարդասիրական մոտեցում:

Դիմում ենք ՌԴ իրավապահ մարմիններին` փոխել խափանման միջոցը մինչև նախաքննության ավարտը և իրականացնել անաչառ ու օբյեկտիվ քննություն առաջադրված մեղադրանքի վերաբերյալ:

Հայաստանի կոմունիստական կուսակցություն

Հայաստանի Առաջադիմական միացյալ կոմունիստական կուսակցություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031