Լրահոս
Օրվա լրահոսը

Էդմոն Մարուքյան. «Ամբողջ հայությունը աշխարհով մեկ Twitter-ում պատասխանում էր Ալիեւի գրառումների տակ»

Օգոստոս 08,2014 19:53

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Twitter-յան էջում քարոզչական գրառումներ էր արել՝ Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից առաջ: Նա 1 ժամում 60-ից ավելի հակահայկական գրառումներ էր արել եւ սպառնացել, որ անցնելու է ռազմական գործողությունների երկրորդ փուլին:

Այս առնչությամբ Aravot.am-ի հետ զրույցում մեր հարցին՝ պետական մակարդակով այդ գրառումների տակ չէի՞նք կարող այնպիսի մեկնաբանություններ թողնել, որ Ալիեւը խայտառակվեր եւ չհասցներ ջնջել այդ մեկնաբանությունները՝ ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը պատասխանեց. «Պետք չէր պետական մակարդակով այդ գրառումների տակ մեկնաբանություններ անել: Բնականաբար, տարբեր քաղաքական գործիչներ, պաշտոնյաներ արձագանքել են այդ հայտարարություններին: Իսկ դուք տեսաք, որ ամբողջ հայությունը աշխարհով մեկ այդ գրառումների տակ մեկնաբանություն էր թողնում ու պատասխանում Ալիեւին: Խնդիրը կայանում է նրանում, որ Ալիեւը  փորձում է բոլոր միջոցներով տեղեկացնել, որ այստեղ պատերազմ է սպասվում կամ ռազմական իրավիճակ է: Twitter-ը այդ գործիքներից մեկն է»:

Մենք նաեւ հետաքրքրվեցինք՝ Ձեր տպավորությամբ արտգործնախարարությունն այս օրերին անգործության չի՞ մատնված՝ Էդմոն Մարուքյանը պատասխանեց. «Միանշանակ ասել, որ անգործության է մատնված, սխալ կլինի: Որովհետեւ բազմաթիվ բաներ, որ արվում են, անում են ոչ հրապարակային: Հիմա ես տեղեկություն չունեմ, եւ հնարավոր է հիմա մեր բոլոր դեսպանները հանձնարարություն ունեն ամբողջ աշխարհով մեկ հանդիպումներ անելու իրենց գործընկերների հետ եւ տեղեկացնելու, թե  ինչ է կատարվում: Հնարավոր է հրապարակային չի ասվում, թե ինչ է կատարվում: Այսինքն, միանշանակ ասել, որ անգործության է մատնվել, կարծում եմ, սխալ է: Բայց ես ակնկալում եմ, որ, օրինակ,Կարեն Պետրոսյանի խոշտանգումների հետ կապված դատապարտող սուր հայտարարություն լինի, որը երեւի կլինի»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031