Լրահոս
Օրվա լրահոսը

Պուտինը չի՞ ճանաչում Լևոն Հայրապետյանին. Պուտինը՝ «лукавил»

Օգոստոս 11,2014 16:03

«Ռուսերեն խոսք կա՝ лукавить. չէր կարող Պուտինը չճանաչեր ու չիմանար Լևոն Հայրապետյանին»,-Aravot.am-ի հարցին հնարավո՞ր է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չճանաչեր ռուսաստանաբնակ հայ բարերար Լևոն Հայրապետյանին, ինչպես Սոչիում Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի նախագահների եռակողմ հանդիպման ժամանակ է նա ասել Սերժ Սարգսյանին, այսպես պատասխանեց Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը:

Նա նշեց, թե Լևոն Հայրապետյանի ձերբակալության պատմության վկայությունն է այն, որ Ռուսաստանը ոչ իրավական պետություն է:

Պարոն Իշխանյանը Լևոն Հայրապետյանի հետ կապված պատմությունը ավելի շատ կապում է ունեցվածքի վերաբաշխման, այլ ոչ թե Արցախին՝ Լևոն Հայրապետյանի օգնություն ցուցաբերելու հետ: Նա մանրամասնեց. «Ունեցվածքի՝ մեծ մասշտաբի վերաբաշխման ժամանակ դա պետք է լինի Կրեմլի, Պուտինի նախաձեռնությամբ: Այս մակարդակում ունեցվածքի վերաբաշխման մասին Պուտինը հաստատ պետք է տեղյակ լինի, ավելի ցածր մակարդակում կարող է նա չիմանար, բայց սա բավականին բարձր մակարդակ էր: Այստեղ խնդիրը ոչ թե Արցախի օգնությունն է, այլ զուտ Ռուսաստանի տարբեր ֆինանսատնտեսական կլանների ուժերի հարաբերակցության և ունեցվածքի հարաբերակցության խնդիր»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. մոսո says:

    Խոստացել է ծանոթանա – էլի հույս է!

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031