Լրահոս
Օրվա լրահոսը

Հրդեհ և 1.850.000 դրամի նյութական վնաս

Օգոստոս 12,2014 12:40

Police.am կայքի փոխանցմամբ՝ օգոստոսի 11-ին ոստիկանության Կոտայքի բաժնում նյութեր են ստացվել, որ օգոստոսի 3-ին, ժամը 11.00-ի սահմաններում, Ակունք գյուղից Զառ տանող ճանապարհի ձախակողմյան հատվածում գտնվող հնձված արտում հրդեհ է բռնկվել, ինչի հետևանքով այրվել է 1962 թ. ծնված Առաքել Գ.-ի այգին և տարբեր տեսակի պտղատու 198 ծառ, ինչի հետևանքով պատճառվել է 1.850.000 դրամի նյութական վնաս:

Ըստ մասնագիտական եզրակացության` հրդեհի առաջացման պատճառ է հանդիսացել բաց կրակի աղբյուրը` ծխախոտի մնացորդը, կամ տարածքում գտնվող կոտրված ապակու տարան, որը առաջացրել է ոսպնյակի էֆեկտ:

Հանգամանքները պարզվում են:

Կատարվում է հետաքննություն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031