Լրահոս
Օրվա լրահոսը

«Սահմանային գոտու բնակիչները բոլորից լավ գիտեն, թե որտեղ է իրենց սահմանը վերջանում». ՀՀԿ պատգամավոր

Օգոստոս 12,2014 16:42

«Պատերազմը հանաք չի, պատերազմը անլուրջ վերաբերմունք չի ընդունում: Ես հասկանում եմ, որ անհնար է բոլորին վերահսկել, ես հասկանում եմ, որ տարբեր հանգամանքներ են լինում, եւ դա չի արդարացնում ադրբեջանցիների գործողությունները, բայց մեր սահմանամերձ բնակավայրերի քաղաքացիները շատ լավ պետք է հասկանան, որ գործ ունեն թշնամու հետ՝ զայրացած, գազազած թշնամու հետ»,- ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Պուտինի եւ Ալիեւի հետ եռակողմ հանդիպումից հետո «Արմնյուզին» տված հարցազրույցում  այսպիսի կոչով էր դիմել սահմանամերձ գյուղերի բնակիչներին՝ Ադրբեջանում գերեվարված եւ խոշտանգված Կարեն Պետրոսյանի դեպքի մասին խոսելիս:

Aravot.am-ը ՀՀԿ պատգամավոր Սուքիաս Ավետիսյանից հետաքրքրվեց՝ նման կոչով սահմանամերձ գյուղերի բնակիչներին դիմելու փոխարեն հնարավոր չէ՞ր այսքան տարիների ընթացքում սահմանի երկայնքով գոնե ֆիզիկական պատնեշներ կառուցել, որպեսզի գյուղացին իմանա, թե ում տարածք է ոտք դնում: Նա պատասխանեց. «Սահմանային գոտու բնակիչները բոլորից լավ գիտեն, թե որտեղ է իրենց սահմանը վերջանում: Որ պետք է զգույշ լինեն, դա փաստ է: Սահմանագծին պատնեշներ կառուցելը հսկայածավալ միջոցների խնդիր է: Ասում են, թե թող բիզնեսմենները փող տան:

Մեկ-մեկ մեր ժողովուրդը մոռանում է, որ բիզնեսմենները աշխատում են, բյուջեի միջոցներ են հայթայթում, ու բյուջեի միջոցների մեծ մասն էլ էլի գնում է բանակին: Այսինքն, այնպես չէ, որ ազատ միջոցներ կան, ու ոչ ոք չի մտածում, որ կարելի էր սահմանը փշալարերով կամ ժամանակակից այլ միջոցներով անջատել: Բայց դա հսկայածավալ միջոցների խնդիր է: Այդ հսկայական միջոցները գտնելու խնդիր կա: Հետո դա պետք է լինի երկկողմանի: Նմանատիպ բաները 2 պետությունների միջեւ համագործակցության արդյունքում են լինում: Հեշտ բան չի, էլի»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031