Լրահոս
Օրվա լրահոսը

Ռիչարդ Գիրագոսյան. «Դավութօղլուն դառնում է Թուրքիայի պատմության ամենաթույլ վարչապետը»

Սեպտեմբեր 09,2014 20:16

«Հայկական պատվիրակության` Էրդողանի երդմնակալության արարողությանը մասնակցելու փաստը եզակի հնարավորություն էր, եւ դա հաղթանակ պարգեւեց հայկական արտաքին քաղաքականությանը»,- այսօր` սեպտեմբերի 9-ին, «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում Թուրքիայի նոր կառավարության քաղաքականության վերլուծության ներկայացման ընթացքում հայտարարեց Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Գիրագոսյանը:

Անդրադառնալով Թուրքիայի նոր կառավարությանը` նա նշեց, որ Թուրքիայի նախկին արտաքին գործերի նախարար եւ ներկայիս վարչապետ Ահմեթ Դավութօղլուն եւ նոր նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Թուրքիայի համար նորություն են: Նա հավելեց, որ Թուրքիայի նոր կառավարությունը ժամանակավոր է, քանի որ 10 ամիս է մնացել խորհրդարանական ընտրություններին, որը Ռիչարդ Գիրագոսյանի կանխատեսմամբ` մեծ առաջնություն կունենա:

«Դավութօղլուն դառնում է Թուրքիայի պատմության ամենաթույլ վարչապետը, մինչդեռ Էրդողանը դառնում է ամենաուժեղ նախագահը: Կառավարության ոճը եւ նպատակն է փոխել Թուրքիայի սահմանադրությունը, այդպիսով` իրենք նպատակ ունեն որդեգրել նախագահական կառավարման ձեւը` նմանվելով Ֆրանսիային կամ Ամերիկայի Միացյալ Նահանգներին: Դա նշանակում է` նախագահը ավելի մեծ իշխանություն կունենա, քան վարչապետը»:

Նա համարում է, որ Էրդողանը առաջարկել է Դավութօղլու թեկնածությունը, քանի որ Էրդողանը կարիք ուներ մի այնպիսի մարդու, որին կարող էր վստահել եւ միաժամանակ կառավարել: Պարոն Գիրագոսյանը համարում է, եթե Դավութօղլուն շատ հաջողությունների հասնի նա կվախեցնի Էրդողանին, իսկ հակառակ դեպքում` նա կտապալի նախագահին.

«Որպես արտաքին գործերի նախարար` Դավութօղլուն հաջողության է հասել ձախողման մեջ. Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը դիվանագիտական  հաջողություններ չի ունեցել` Դավութօղլու նախարար լինելու տարիներին»:

 

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930