Լրահոս
Օրվա լրահոսը

«Սուրիկ Խաչատրյանը դեռ համարձակվում է մարզպետի պաշտոնի մասի՞ն խոսել»

Սեպտեմբեր 10,2014 13:28

Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանի համոզմամբ` Սուրիկ Խաչատրյանին նորից Սյունիքի մարզպետ նշանակելը Հայաստանի իշխանությունների կողմից հասարակությանը ձեռնոց նետել կնշանակի:

«Դա նույնն է, որ ձեռնոց նետեն ու ասեն, եթե մարտահրավերը չընդունես, եթե չմենամարտես, ուրեմն ստրուկ ես: Կվերցնե՞նք այդ ձեռնոցը, թե՞՝ ոչ, դրանից կհետեւի Հայաստանը` որպես պետություն, արժանի է լինելու, թե՞՝ ոչ»,- այսօր «Հայելի» ակումբում ասաց իրավապաշտպանը:

Նա պատմեց, որ Սյունիքի մարզի մի քանի քաղաքների բնակիչների հետ կապեր ունի, ու բոլորը իրեն ոգեւորված պատմել են, որ Սուրիկ Խաչատրյանի պաշտոնանկությունից հետո սկսել են ազատ շնչել, մարզում բնակիչներն արդեն համարձակ խոսում են:

«Սուրիկ Խաչատրյանը վաղուց պետք է ոչ միայն ազատված լիներ մարզպետի պաշտոնից, այլեւ իր նախկին հերոսությունների համար պետք է լիներ ճաղերի հետեւում: Բայց այն, որ դարձավ ՀՀԿ Գորիսի ՀՀԿ շրջանային խորհրդի նախագահ, նշանակում է, որ մեր իշխանությունները կտրված են ժողովրդից»:

«Բարեփոխում» հ/կ նախագահ Կարինե Հակոբյանն էլ Սուրիկ Խաչատրյանի հնարավոր վերադարձը համարում է անպատժելիության անսահմանություն. «Անպատժելիությունը այնքան ամբարտավանության մթնոլորտ է ստեղծել, որ նա դեռ համարձակվում է խոսել մարզպետ նշանակվելու մասին:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930