Լրահոս
Օրվա լրահոսը

«Գազի հանձնաժողովը» նիստ է գումարել 

Սեպտեմբեր 11,2014 13:10


Մի քանի օր առաջ խորհրդարանական «գազի հանձնաժողովը»  նիստ է արել: Այդ մասին Aravot.am-ի հետ զրույցում ասաց հանձնաժողովի ԲՀԿ-ական անդամ Միքայել Մելքումյանը`հավելելով, որ հանձնաժողովի աշխատանքներն ակտիվ շարունակվելու են: 
«Միջանկյալ հաղորդումը կա : Հիմնականում երկրորդ եւ երրորդ ենթախմբերի աշխատանքներն ավարտված են»,- ասաց մեր զրուցակիցը: Դրանք, հիշեցնենք, վերաբերվում են «Հայռուսգազարդի» կուտակած 300 միլիոն պարտքի օրինականությանը, 20 տոկոս բաժնեմասերի վաճառքին եւ միջազգային տարրանցիկ ուղիներին: Գազի կալորիականության, ջերմատվության եւ սակագնի ձեւավորմանը վերաբերվող ենթահանձնաժողովները դեռ քննարկելու հարցեր ունեն: 
Հիշեցնենք, հանձնաժողովն արդեն միջանկյալ զեկույց ունի, որի վերաբերյալ, սակայն, հանձնաժողովը դեռեւս միասնական տեսակետ չունի: Հանձնաժողովի առանձին անդամներն արդեն իրենց կարծիքը ձեւավորել են, սակայն, առայժմ չեն ցանկանում այն հրապարակել`մինչեւ քննարկումների ավարտը: 
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930