Լրահոս
Օրվա լրահոսը

Մայրաքաղաքում նախատեսվել է նորոգել թվով 87 բազմաբնակարան շենքերի 200 վթարային պատշգամբ

Սեպտեմբեր 12,2014 11:48

Երևանի քաղաքապետարանի 2014 թվականի շինբարեկարգման ծրագրով մայրաքաղաքում նախատեսվել է նորոգել թվով 87 բազմաբնակարան շենքերի 200 վթարային պատշգամբ: Այս ուղղությամբ աշխատանքները մեկնարկել էին մայիսին: Աշխատանքների շուրջ 60 տոկոսն արդեն ավարտված է: Ծրագիրն իրականացվում է մայրաքաղաքի Ավան, Աջափնյակ, Էրեբունի, Մալաթիա-Սեբաստիա, Նոր Նորք և Շենգավիթ վարչական շրջաններում: Ցանկում ներառվել են բազմաբնակարան այն շենքերը, որոնցում նման աշխատանքների իրականացումն ավելի հրատապ է: Դրանց վերակառուցումն իրականացվում է նախապես հաստատված նախագծերով: Շքապատշգամբները, որպես բաժնային սեփականության մի մաս, պետք է նորոգեն տվյալ բնակարանների սեփականատերերը, սակայն, որպես բարի կամքի դրսևորում, և հաշվի առնելով, որ շքապատշգամբների նորոգումը ոչ բոլոր բնակիչներն են ի վիճակի իրականացնել, նաև բնակիչների ու անցորդների անվտանգության ապահովման նկատառումով, քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ Երևան քաղաքի ավագանու որոշմամբ միջոցներ են հատկացվել այս ծրագիրն իրականացնելու համար:

Երևանի քաղաքապետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930