Լրահոս
Օրվա լրահոսը

«Մերի Մեյրոյանի երգը ևս մեկ անգամ կապացուցի, որ մենք խաղաղասեր ժողովուրդ ենք». պրոդյուսեր

Սեպտեմբեր 13,2014 12:54

Մերի Մեյրոյանն (Mery M) իր «Խաղաղություն» (“Peace”) երգով մասնակցում է այս տարվա մանկական «Եվրատեսիլի» հայաստանյան ընտրական փուլին։

Փոքրիկ երգչուհու պրոդյուսեր Դավիթ Բադալյանը կոչ է անում քվեարկել Մերիի օգտին, քանի որ նրա երգն աշխարհին ուղղված ուղերձ ունի. «Մենք մի փոքր տարբերվում ենք մյուսներից: Որոշել ենք մի երգի մեջ 15 լեզվով ասել խաղաղություն՝ տեսնելով՝ ինչ է կատարվում աշխարհում: Ուզում ենք, որ այս տարի Հայաստանը ներկայանա խաղաղության կոչով: Կարծում եմ՝ շատ արդիական թեմա է»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Դ. Բադալյանը:

Նա վստահեցնում է, որ մասնակից բոլոր երեխաների համար ստեղծված են հավասար պայմաններ, և նրանցից յուրաքանչյուրը, իրոք, կարող է քվեարկությամբ անցնել. «Իհարկե, այստեղ կա նաև ժյուրիի գործոնը, բայց քվեարկությունը շատ մեծ դեր ունի,- ասում է պրոդյուսերը,- դրա համար կոչ եմ անում քվեարկել՝ ոչ այնքան կարևորելով մեր հաղթանակը, որքան խաղաղության գաղափարի տարածումը: Դա, անշուշտ, կբարձրացնի Հայաստանի հեղինակությունը: Եվ մենք ևս մեկ անգամ կապացուցենք, որ խաղաղասեր ժողովուրդ ենք: Կարծում եմ՝ շատ ազդեցիկ է, երբ 12-ամյա փոքրիկը բեմում կանգնած խաղաղության մասին է երգում, խաղաղություն է ցանկանում իր հասակակիցներին»:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930