Լրահոս
Օրվա լրահոսը

Մարդու իրավունքների պաշտպանի խորհրդականի կարծիքով՝ խախտվել է ՀՀ նախագահի հրամանագիրը

Սեպտեմբեր 29,2014 13:55

Այս մասին այսօր Aravot.am-ի հետ զրույցում նշեց Մարդու իրավունքների պաշտպանի խորհրդական Անուշ Մարգարյանը, որն եկել էր սատարելու Ազգային ժողովի մոտ բողոքի ցույց անող փոքր եւ միջին բիզնեսի ներկայացուցիչներին:

Նրա խոսքով` խախտվել է ՀՀ նախագահի հրամանագիրը, որի համաձայն, այն բոլոր օրենքների նախագծերը, որոնք վերաբերում են մարդու իրավունքներին, պետք է անպայման ներկայացվեն պաշտպանի կարծիքին` մինչ կառավարությանը ներկայացնելը. «Իսկ այս օրենքի նախագիծն անմիջական կապ ունի մարդու իրավունքների հետ»:

Անուշ Մարգարյանը տեղեկացրեց, որ մի շարք առեւտրականներ Մարդու իրավունքների գրասենյակին դիմում-բողոք են ներկայացրել, որտեղ բարձրաձայնել են օրենքի խնդրահարույց կետերը. «Մենք իրենց հետ հանդիպել ենք: Իրենք ասում են, որ փաստաթղթավորումը կարող է մի շարք ձեռնարկությունների սնանկացման եւ գնաճի պատճառ հանդիսանալ» :

Մարդու իրավունքների խորհրդականն առաջարկում է այլընտրանքային տարբերակ մշակել օրենքի, որը զիջումային մոտեցում կունենա եւ բոլոր առեւտրականների շահերից կբխի. «Մենք շուտով արդեն մեր դիրքորոշմամբ եւ հստակ առաջարկություններով հանդես կգանք»:

Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930