Լրահոս
Օրվա լրահոսը

Սուրիկ Խաչատրյանն ընդունեց Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությանը

Հոկտեմբեր 03,2014 16:54 Share

ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը հոկտեմբերի 2-ին ընդունեց աշխատանքային այցով ՀՀ Սյունիքի մարզ ժամանած Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության գործառնական բաժնի ղեկավար Հոա-Բին Աջեմյանին, ծրագրերի ղեկավարներ Մոնիկա Պապյանին և Քրիստի Ռայդմային: Պատվիրակությունը մարզում իրականացնում է բնապահպանական և Կապան համայնքի ջրամատակարարման ներքին ցանցի փոխման և մաքրման աշխատանքներ: Պատվիրակության անդամները գոհ էին կատարված աշխատանքների ընթացքից և արդյունքներից: Սյունիքի մարզպետ Ս. Խաչատրյանի հետ զրույցի ընթացքում քննարկվեցին նաև հետագա համագործակցության հնարավորություններ ու անելիքներ:

ՀՀ Սյունիքի մարզպետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել