Հոկտեմբերի 9-ին՝ երեկոյան՝ հոկտեմբերի 10-ին սպասվող հանրահավաքին ընդառաջ, եռյակը ցանկացել է Երեւանի Ալ. Սպենդիարյանի անվան Օպերայի եւ բալետի թատրոնի բակում տեղադրել բեմահարթակ եւ անհրաժեշտ բոլոր պարագաները, սակայն ոստիկանության ներկայացուցիչները արգելել էին նրանց տեղադրել բեմահարթակը, քանի որ վերջիններս հայտարարագրում չէին նշել այդ մասին:
Այնուհետեւ ներկաներին միացել են Նաիրա Զոհրաբյանը, Լեւոն Զուրաբյանը, Վահան Բաբայանը: Նրանք նշում էին, որ Հայաստանի Հանրապետության տարբեր մարզերում անցկացրած իրենց հանրահավաքների ընթացքում նման խնդրի երբեւէ չեն հանդիպել:
Քիչ անց հավաքվածներին մոտեցավ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի արագ արձագանքման խումբը: Նաիրա Զոհրաբյանը իրենց ներկայացրեց կատարվածը՝ նշելով, որ հանրահավաքի անցկացումը իրենից ենթադրում է ունենալ նաեւ բեմահարթակ: ՄԻՊ արագ արձագանքման խումբը հետաքրքրվեց, թե արդյոք հայտարարագրում նշված եղե՞լ է, որ եռյակը պատրաստվում է բեմահարթակ տեղադրել, տիկին Զոհրաբյանը պատասխանեց, որ իրենք նշել են բարձրախոսները, սարքավորումները եւ հանրահավաքի անցկացման համար անհրաժեշտ պարագաները, որի մեջ ենթադրել են նաեւ բեմահարթակը: ՄԻՊ արագ արձագանքման խումբն ասաց, որ Օպերայի եւ բալետի թատրոնը մշակութային նշանակություն ունի եւ հարկավոր էր նախօրոք նշել, որ պատրաստվում են բեմահարթակ տեղադրել:
Հավաքվածները որոշեցին վաղն առավոտյան տեղադրել բեմահարթակը:
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ



















































փոթորիկ մի բաժակ ջրում 😀 😀