Լրահոս
Օրվա լրահոսը

Ծառուկյանը հանդիպում է ունեցել Հայաստանում հավատարմագրված շուրջ 20 դեսպանների հետ. «Ժողովուրդ»

Հոկտեմբեր 10,2014 10:15

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ երեկ երեկոյան «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանն իրեն պատկանող «Փարավոն» ռեստորանային համալիրում հանդիպում է ունեցել Հայաստանում հավատարմագրված շուրջ 20 դեսպանների հետ:

Մեր տեղեկությունների համաձայն` Ծառուկյանի հետ հանդիպման են գնացել ՀՀ-ում ՌԴ դեսպանը, Մեծ Բրիտանիայի, Չինաստանի, Հնդկաստանի, ԵԱՀԿ-ի, Բրազիլիայի, Լեհաստանի, Եվրամիության, Ռումինիայի եւ այլ դեսպաններ: Ծառուկյանի հետ են եղել նաեւ ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը, պատգամավորներ Ստեփան Մարգարյանն ու Էլինար Վարդանյանը: Թե ինչ են քննարկել կողմերը, «Ժողովուրդ»-ին չհաջողվեց ճշտել:

Կողմերը բավարարվեցին միայն հետեւյալ ձեւակերպմամբ. աշխատանքային ընթրիքի ժամանակ ընդհանուր հարցեր են քննարկվել»:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031