Լրահոս
Օրվա լրահոսը

Աշոտ Ղուլյանը հանդիպել է ՀՀ ԱԳ նախարարության դիվանագիտական դպրոցի ներկայացուցիչներին

Հոկտեմբեր 10,2014 18:47 Share
Աջակցեք aravot.am-ին

ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը հոկտեմբերի 10-ին հանդիպել է ՀՀ արտաքին գործերի նախարարության դիվանագիտական դպրոցի մի խումբ ունկնդիրների հետ՝  հաստատության տնօրեն Վահե Գաբրիելյանի գլխավորությամբ:

Խորհրդարանի ղեկավարը կարևորել է Հայաստանի դիվանագիտական դպրոցի ուսանողների ճանաչողական այցելությունն Արցախ, որը կօգնի  ապագա դիվագետներին լիարժեք պատկերացում կազմել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մասին:

Աշոտ Ղուլյանը դիվանագիտական դպրոցի ուսանողներին ներկայացրել է Արցախի օրենսդիր իշխանության գործունեությունը, պետականաշինության գործընթացի և խորհրդարանական դիվանագիտության հետ կապված խնդիրներն ու պատասխանել  նրանց  հուզող  հարցերին:

 

ԼՂՀ ԱԺ մամլո ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: