Լրահոս
Օրվա լրահոսը

Րաֆֆի Հովհաննիսյան. «Շնորհակալություն պիտի հայտնենք պարոն Սարգսյանին եւ ասենք բարի ճանապարհ»

Հոկտեմբեր 10,2014 19:36

Ազատության հրապարակում գոռում են Կոնգրեսի կարգախոսը՝ «Պայքար, պայքար, մինչեւ վերջ»:

Ելույթ ունեցավ ՀԺԿ առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը: Նա խոսեց Սահմանադրական փոփոխությունների մասին, որ խոսում են այն մարդակենտրոն դարձնելու մասին, սակայն, ըստ նրա, այսօր սահմանադրական փոփոխությունների համար չկա հասարակական պահանջ. «Նախորդ վարչապետի հրաժարականը պահանջելիս մենք նշում էինք, որ միայն վարչապետի փոփոխությամբ հարց չի լուծվի, անհրաժեշտ են համակարգային փոփոխություններ: Մենք միասին սկսել ենք մի գործընթաց, որ հանգեցնելու է երկրում արմատական փոփոխությունների»:

Ելույթ ունեցավ նաեւ «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը: Նա հայտարարեց, որ միայն միասնությամբ կա հայ ժողովրդի փրկություն. «Այսօր չկան կուսակցական դրոշակներ, խոնարհվել են հայոց պետական դրոշի առջեւ: Այդպես պիտի մնա, մինչեւ միասնական հաղթանակ»:

Նա հիշեցրեց, որ 5 տարի առաջ այս օրը Սերժ Սարգսյանը ստորագրել տվեց հայ-թուրքական արձանագրությունները, որոնք հակապետական էին. «Անցյալ տարի նա գողացավ ոչ թե իմ քվեն, այլ ժողովրդի ձայնը՝ արհամարհելով ժողովրդի կամքը հերթական անգամ: Այսօր առանց որեւէ լեգիտիմության, առ ոչինչ իր ստորագրությունը դրեց մի փաստաթղթի վրա, որը վաճառում է ՀՀ ինքնիշխանությունը: Իր ցանկացած քայլ արտաքին թե ներքին առ ոչինչ է, եւ ժողովուրդը չի ընդունում: Միայն հայ ժողովուրդը կարող է որոշել, թե ինչպես կանոնակարգել թուրք-հայկական հարաբերությունները, միայն լեգիտիմ իշխանությունը կարող է ճշգրտել ՀՀ-ՌԴ հարաբերությունները: Միայն լեգիտիմ իշխանությունն է, որը պետք է հաշվետու լինի ձեզ՝ չսարքելով քաղբանտարկյալներ, չհեգնել Շանթ Հարությունյանին, Վոլոդյա Ավետիսյանին, այլ տեր կանգնել երկրի սահմանադրական իրավունքին»:

Րաֆֆի Հովհաննիսյանը շնորհակալություն հայտնեց նրանց, ովքեր անցյալ տարի նախընտրական շրջանում հավատացել են հայ ժողովրդի բազուկին. «Շնորհակալություն եմ հայտնում նաեւ նրանց, ովքեր վաղը, մյուս շաբաթ միանալու են՝ քաղաքական նոր ուժեր, քաղաքացիական նախաձեռնություններ: Շնորհակալություն պիտի հայտնենք պարոն Սարգսյանին եւ ասենք բարի ճանապարհ, ձեր ժամը հնչել է»:

Ազատության հրապարակում հավաքվածները վանկարկեցին՝ հի-մա, հի-մա:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031