Լրահոս
Օրվա լրահոսը

«Չգիտեմ՝ ինչի դիմաց է Սուրիկ Խաչատրյանին միացել նրա նախկին սիրուհին». Նախկին քաղաքապետ

Հոկտեմբեր 10,2014 20:44

Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանն ընդդեմ Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանի գործով դատական նիստն այսօր կրկին հետաձգվեց: Դատարանն ընդամենը հայտարարեց, որ մերժում է դատավորի ինքնաբացարկի վերաբերյալ նախորդ դատական նիստին ներկայացրած նախկին քաղաքապետի միջնորդությունը:

Ապա ասաց, որ դատական նիստը պետք է հետաձգվի, քանի որ հայցվոր կողմերը՝ Սուրիկ Խաչատրյանի եւ Արեւիկ Միրզոյանի ներկայացուցիչները այս անգամ էլ դատարան չէին ներկայացել: Ներկայացել էր միայն Անուշավան Առուշանյանը, որը, ըստ պարոն Հարությունյանի, Սուրիկ Խաչատրյանի զոհերից մեկն է:

Հիշեցնենք, որ  ըստ Սամվել Հարությունյանի, Արեւիկ Միրզոյանը Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի սիրուհին էր: Ըստ նախկին քաղաքապետի, Սուրիկ Խաչատրյանը, տարիներ առաջ, հենց իրենից հղիացած Արեւիկ Միրզոյանի վրա է կրակել ու սպանել չծնված երեխային: Հիմա մարզպետն ու իր «նախկին սիրուհին» զրպարտություն են համարում իրենց սիրային կապի մասին պարոն Հարությունյանի տարածած տեղեկատվությունն ու պատիվ, արժանապատվություն են պահանջում Սամվել Հարությունյանից:

«Համոզված եմ, որ շատ տխուր վիճակի մեջ են կանգնելու թե Սուրիկ Խաչատրյանը, թե նրան, չգիտեմ՝ ինչի դիմաց, օգնության հասած նախկին երկու զոհերը: Նախկին սիրուհի Արեւիկ Միրզոյանը եւ Գորիսի բնակիչ Անուշավան Առուշանյանը, որոնց վրա Սուրիկ Խաչատրյանը կրակել ու սպանության փորձ է արել: Վստահեցնում եմ, որ հետաքրքիր զարգացումներ են սպասվում, առաջիկայում հրապարակելու եմ ցնցող ապացույցներ, որոնք հաստատում են, որ հենց Սուրիկ Խաչատրյանն է կրակել, եւ որ նա հարյուրավոր հանցանքների հեղինակ է»,- ասաց պարոն Հարությունյանը:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031