Լրահոս
Օրվա լրահոսը

Էդուարդ Շարմազանով. ՀԱԿ-ն ու Լեւոն Տեր-Պետրոսյանը «քաղաքական հանգուցյալ» են

Հոկտեմբեր 10,2014 20:48

«Սպառված քաղաքական թոշակառուի ոչինչ չասող բառերի կույտ, որն ավելի ցայտուն դարձրեց թե Տեր-Պետրոսյանի, եւ թե ՀԱԿ-ի «քաղաքական հանգուցյալ» լինելու անհերքելի փաստը»,- Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով եռյակի` ԲՀԿ, ՀԱԿ եւ «Ժառանգություն» կուսակցությունների համատեղ հանրահավաքում ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթին, ասաց Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Հիշեցնենք, հանրահավաքում, Լեւոն Տեր-Պետրոսյանը կրկին խոսել էր ավգյան ախոռները մաքրելու մասին եւ մասնավորաբար ասել էր. «Սարգսյանական վարչախմբից օր առաջ ազատվելու բազմաթիվ հիմնավորումներից կառանձնացնեի 4 գլխավորները՝ ոչ 2008-ի, ոչ  2013-ի ընտրություններում Սերժ Սարգսյանը չի ընտրվել: Նախագահական աթոռը զավթել է բռնությունների, 10 քաղաքացիների գնդակահարության գնով: Վարչական ռեսուրսի օգտագործման եւ ընտրակաշառքի գնով է ձեւավորվել նաեւ ԱԺ մեծամասնությունը: Թե՛ երկրի նախագահը, թե՛ խորհրդարանը, օրինակարգ, լեգիտիմ իշխանություններ չեն, օրինակարգ չեն նաեւ նրանց կողմից կազմավորված բոլոր մարմինները՝ բացառությամբ բանակի, որը մշտական գործոն է: Նույն վիճակն է տիրում նաեւ գրեթե բոլոր ՏԻՄ մարմիններում: Ոչ օրինակարգ լինելու հետ մեկտեղ ՀՀ իշխանական բուրգը թաղված է կոռուպցիայի մեջ»:

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031