Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Տեր-Պետրոսյան. «Սերժիկ հեռացիր վանկարկումը Սերժին ուղղված բարեմաղթանք է»

Հոկտեմբեր 10,2014 20:08

Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն Ազատության հրապարակում հայտարարեց. «Սարգսյանական վարչախմբից օր առաջ ազատվելու բազմաթիվ հիմնավորումներից կառանձնացնեի 4 գլխավորները՝ ոչ 2008-ի, ոչ  2013-ի ընտրություններում Սերժ Սարգսյանը չի ընտրվել: Նախագահական աթոռը զավթել է բռնությունների, 10 քաղաքացիների գնդակահարության գնով: Վարչական ռեսուրսի օգտագործման եւ ընտրակաշառքի գնով է ձեւավորվել նաեւ ԱԺ մեծամասնությունը: Թե՛ երկրի նախագահը, թե՛ խորհրդարանը, օրինակարգ, լեգիտիմ իշխանություններ չեն, օրինակարգ չեն նաեւ նրանց կողմից կազմավորված բոլոր մարմինները՝ բացառությամբ բանակի, որը մշտական գործոն է: Նույն վիճակն է տիրում նաեւ գրեթե բոլոր ՏԻՄ մարմիններում: Ոչ օրինակարգ լինելու հետ մեկտեղ ՀՀ իշխանական բուրգը թաղված է կոռուպցիայի մեջ»:

MHM90817-copy

Նա հայտարարեց, որ Նժդեհի հետեւորդները համարվող ՀՀԿ-ի գիշատիչների կողմից թալան է կատարվում երկրում. «Գաղջ մթնոլորտը, սփյուռքի գործոնը կամ ԼՂՀ սառեցված հակամարտությունը խաղաղ պայմաններում արտագաղթի հետ ոչ մի կապ չունեն: Մի՛ գողացեք եւ ժողովուրդը զանգվածաբար երկիրը չի լքի: Գերհավաստի աղբյուրներից ես գիտեմ ՀՀ-ի ներկայիս բնակչության իրական ահավոր թիվը, որը, սակայն, երկրի անվտանգության նկատառումներով չեմ կարող հրապարակել: Իշխանափոխության անհրաժեշտության կարեւորագույն հիմնավորումներից վերջինն այն է, որ սարգսյանական վարչախումբն արդեն այնքան է փչացել, որ այլեւս անընդունակ է բարեփոխվելու եւ որեւէ դրական քայլ կատարելու: հանցագործություններիմեջ թաղված տխրահռչակ անձնավորություններից մեկը ԱՄՆ-ում դեսպան, իսկ մյուսը Սյունիքում մարզպետ չէր նշանակվի: Ի՞նչ բարեփոխման մասին կարող է լինել խոսքը, եթե իշխանություններն օր օրի ավելի են կողոքում ժողովրդին: Ապօրինաբար բոյկոտում են ԱԺ խմբակցությունների հրավիրած արտահերթ նիստերը՝ դրա հետ մեկտեղ փարիսեցիաբար բարբաջելով երկխոսության մասին»:

Նա հայտարարեց, որ միակ ելքը արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների անցկացումն է: Ինչ վերաբերում է իշխանափոխության փաթեթային թե փուլային տարբերակներին, այդ մասին խոսք կլինի հաջորդ հանրահավաքին. «Վարչախմբից այլեւս սպասելիքներ չունենալով, մենք այլեւս վերջնագրեր չենք ներկայացնելու նրան, պահանջներ չենք ներկայացնելու: Եթե համարենք, որ ձեր հնչեցրած Սերժիկ հեռացիր վանկարկումները պահանջ է, ոչ, դա պահանջ վերջնագիր չէ, այլ Սերժին ուղղված բարեմաղթանք»:

Այնուամենայնիվ, նա ասաց, որ ողջամիտ առաջարկների կսպասեն, եթե չլինելն դրանք ողջամիտ, ապա գործող նախագահի օրինակով կուղարկեն դրանք գրողի ծոցը:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031