Լրահոս
Օրվա լրահոսը

Նունե Սարգսյան. «Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը մեդիագրագիտությունը կրթության հիմքում է դրել»

Հոկտեմբեր 27,2014 17:36

Արդեն 1 տարուց ավելի է, ինչ Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը (նախկին «Ինտերնյուս» Հ/Կ) կազմել է «Մեդիագրագիտություն» ձեռնարկը  եւ վերապատրաստել մի շարք մանկավարժների: Aravot.am-ը Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի ղեկավար Նունե Սարգսյանից հետաքրքրվեց, թե այս ընթացքում կենտրոնը մեդիա դաշտում ի՞նչ փոփոխություններ է արձանագրել: Նա դժվարացավ պատասխանել` պատճառաբանելով, որ փոփոխությունները արձանագրելու համար պետք է հետազոտություններ կատարել.

«Մենք հետազոտություն չենք կատարել, դժվարանում եմ այս մասին խոսել: Բայց ոչ միայն մենք ենք զբաղվում դրանով, կան փոքր կազմակերպություններ, որոնք երիտասարդների, երեխաների հետ են շատ աշխատել, որոշ դպրոցներում բավականին ակտիվ է եղել մեդիագրագիտությունը»:

Նունե Սարգսյանը հավելեց, որ մեդիագրագիտությունը լայն հասկացություն է, եւ իր մեջ ներառում է ինչպե՞ս հասկանալ եւ ինչպե՞ս ստեղծել մեդիան, այսինքն` այն տարբեր գաղափարների վրա է հիմնված: Նրա խոսքերով` Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը մեդիագրագիտությունը կրթության հիմքում է դրել. «Չէի ասի, թե մի անգամից ստացվում է, բայց ինչ-որ քայլեր արված են»:

Տիկին Սարգսյանը նշեց, որ ժամանակ առ ժամանակ հետազոտություններ պետք է կատարել` պարզելու համար, թե մեդիա դաշտում ի՞նչ փոփոխություններ են տեղի ունեցել եւ ի՞նչ կարիքներ ունի հասարակությունը. «Հոկտեմբերի 27-28-ը տեղի ունեցող աշխատաժողովով մենք փորձում ենք փոքր մասշտաբով դա անել: Գուցե մեծ հետազոտություն չէ, բայց համենայն դեպս փորձագետային հարցման նման մի բան է, որը փորձում է մեզ ցույց տալ, իսկ ի՞նչ է փոխվել, ի՞նչ ենք արել եւ ի՞նչ կարող ենք անել որպես հաջորդ քայլ»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031