Լրահոս
Օրվա լրահոսը

Հովիկ Աբրահամյան. Կառավարության թիրախը շարունակում է մնալ խոշոր բիզնեսը

Հոկտեմբեր 28,2014 11:10

«Մենք կախարդական փայտիկ չունենք, որպեսզի տարիներով արմատացած վատ բարքերը արմատախիլ անենք, բայց դա ընդամենը ժամանակի խնդիր է: Մեր թիրախը խոշոր բիզնեսն է, իսկ շատերի այն պնդումները, թե այս ամենն հարված է ՓՄՁ-ներին, այդպես չէ, եւ որ ժամանակն ամեն ինչ իր տեղն կդնի: Ստեղծելու ենք պայմաններ, որպեսզի նվազեցնենք ստվերը»,- այսօր խորհրդարանում, 2015 թվականի բյուջեի նախագծի  քննարկումների մեկնարկին կրկին հայտարարեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

Գալ տարվա բյուջեն, որը Հովիկ Աբրահամյանի ղեկավարած կառավարության առաջին բյուջեն է, վարչապետն անվանեց իրատեսական: Ավելին, ըստ վարչապետի, նախագիծն ունի հստակ սոցիալական ուղղվածություն. բյուջեի միջոցների զգալի հատվածը տրամադրվելու է սոցիալական եւ մշակութային բնագավառի ծախսերը հոգալու համար:
Վարչապետն ասաց նաեւ, որ գործնական քայլեր են ձեռնարկվելու գործարար միջավայրի բարելավման եւ արտահանման ծավալների զարգացման ուղղությամբ, եւ պետության նկատմամբ գործարարների վստահության մակարդակի ավելացմանը: Սա ևս վարչապետն իրատեսական է համարում եւ կարծում է, որ հավասար պայմաններ ստեղծելու դեպքում փուլ առ փուլ հասնելու ենք դրանց իրականացմանը:

Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ տեսչական բարեփոխումների արդյունքում վարչարարությունը կնվազի` ինչքան քիչ ստուգող՝ այնքան լավ: Ոստի, նրա խոսքով, նախատեսվող քայլերը հեղափոխական ազդեցություն չեն կարող ունենալ:

Վարչապետն ասաց, որ քայլեր են ձեռնարկվելու գյուղատնտեսության զարգացման համար, շարունակելու են Հյուսիս- հարավ ավտոմայրուղու շինարարությունը:
Վարչապետն անդրադարձավ նաեւ մի շարք վիճահարույց նախագծերի, մասնավորապես, «Ժամանակավոր անաշխատունակության մասին» եւ «Պարտադիր կուտակային կենսաթոշակային» օրենքին: Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ դրանք ինչ-որ մեկի կաբինետում չեն ծնվել, այլ որոշակի առաջարկների, սակայն, կառավարությունը պատրաստ է քննարկել ողջամիտ առաջարկները եւ ընդհանուր հայտարարներ գտնել, քանզի ծախսելու են այնքան գումար, ինչքան ունեն:

Վերջում Հովիկ Աբրահամյանը քաղաքական ուժերի ներկայացուցիչներին հորդորեց երկրի գլխավոր փաստաթղթի քննարկման ժամանակ զերծ մնալ ավելորդ քաղաքականացվածությունից եւ պոպուլիզմից: Նա ասաց, որ իր կարծիքն ունի ընթացող քաղաքական գործընթացների ու տարբեր ուժերի դիրքորոշումների վերաբերյալ, սակայն, այլ առիթով կհրապարակի իր քաղաքական հայացքները:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031