Լրահոս
Օրվա լրահոսը

Հաստատվեց Ծառուկյանի եւ Սերժ Սարգսյանի հանդիպման լուրը

Նոյեմբեր 11,2014 12:50

ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը հաստատում է, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հանդիպել են:

Հանդիպման մանրամասները պարոն Զոհրաբյանն այսօր «Հենարան» ակումբում ասուլիսի ժամանակ չցանկացավ ներկայացնել՝ չնշելով ոչ քննարկված հարցերը, ոչ էլ հանդիպման օրը:

Նա, անդրադառնալով եռյակի իշխանափոխության կոչերին, ասաց, որ այսօր հեղափոխությունների ժամանակը չէ, որովհետեւ Հայաստանին ներկայումս կայունություն է պետք:

Նրա համոզմամբ, Ռուսաստանին դուր չի գա, որ ԵՏՄ անդամ Հայաստանում ներքին կայունություն չլինի. «Եթե երկրի ներսում լինեն ցնցումներ, նշանակում է, որ արդեն Եվրասիական տնտեսական միությունում են այդ ցնցումները, ինչի համար Ռուսաստանում գլուխ չեն շոյում, ավելի ճիշտ հակառակ են շոյում»:

Հարցին, թե ստացվում է, որ Սերժ Սարգսյանը Ռուսաստանի հրահանգով է Կառավարությանը առաջարկել վերանայել 12 կետերը, Ռազմիկ Զոհրաբյանը պատասխանեց. «Մենք այս դեպքում պետք է խորհրդակցենք ոչ միայն Ռուսաստանի, այլ նաև ԵՏՄ անդամ մյուս անդամ երկրների հետ: Բայց իմ անձնական կարծիքն է, որ մեր երկրի ներսում ցնցումները կարող են դուր չգալ նաև Ռուսաստանին: Մենք մի միություն ենք, և մեր ներքին ցնցումները կարող են նրանց դուր չգալ»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930