Լրահոս
Օրվա լրահոսը

Հայերն ավելի շատ սպառում են, քան արտադրում

Նոյեմբեր 11,2014 14:35 Share

2014 թվականի համար նախատեսվում էր, որ համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) աճը կկազմի 5.2%, բայց սա իրականություն չդարձավ ու չի էլ դառնալու, որովհետեւ ներկայումս աճը նախատեսվում է 3.3%, իսկ 2015 թվականի համար նախատեսվում է 4.1%-անոց տնտեսական աճ: Այս մասին այսօր «Բլից ինֆո» ակումբում ասաց տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը:

Նրա ներկայացմամբ` ներդրումների մակարդակն էլ ՀՆԱ-ի հետ համեմատած, 2014 թվականին պետք է կազմի 21.8%. այս ցուցանիշը եկող տարի կնվազի:

Տնտեսագետի ներկայացմամբ` Հայաստանում սպառման մակարդակը ՀՆԱ-ից բարձր է, այսինքն` մեր երկրում ավելի շատ սպառվում է, քան արտադրվում է. «Մեր սպառումը կազմում է ՀՆԱ-ի 101.9%-ը` 2014 թվականին»:

Արդյունաբերության ոլորտը 2014 թվականին նախատեսվում է 3.7%, գյուղատնտեսությունը` 3.4% աճ, ըստ Խաչատրյանի, 2015 թվականին այն կլինի 4.2%: Շինարարության ոլորտում աճի տեմպերը 2009 թվականից հետո, ինչպես ասաց տնտեսագետը, ալիքը փակվեց. առաջընթաց չի գրանցել. եկող տարի էլ շինարարության աճը` 07% կլինի, իսկ ծառայությունները` 4.6% աճ: Շինարարությունը 2009-ից հետո վերջ՝ ալիքը փակվեց:

Այս տարի ՀՆԱ-ում 26%-է կազմում արտահանումը, իսկ ներմուծումն, ըստ տնտեսագետի` 46.4%, այս ցուցանիշները եկող տարի եւս կնվազեն:

Տնտեսագետի փոխանցմամբ` արդյունաբերության ոլորտում նախատեսվում է 2% աճ, որը չի կարելի համարել զարգացման համար նպաստավոր:

Պետական բյուջեի դեֆիցիտը, պարոն Խաչատրյանի ներկայացմամբ` ներքին աղբյուրներով ֆինանսավորվելու է մոտ 103 միլիարդ դրամով, իսկ արտաքին, Վիլեն Խաչատրյանը նշեց, որ 2015-ին Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելով, Հայաստանում նոր իրավիճակ է լինելու:

Եկող տարվա մեր բյուջեն նախորդից չի տարբերվում ուղղվածությամբ, այն նորից սոցիալական է: Լրագրողներից մեկի հարցին` թե սոցիալական բյուջեն հասարակությունն ինչպես է իր վրա զգում, տնտեսագետն ասաց. «Հասարակությունը սոցիալական ծրագրերի ազդեցությունը զգում է աշխատավարձերի ու նպաստների բարձրացման առումով. «Հայաստանում շատերն իրենց եկամտի աղբյուրը համարում են՝ նպաստն ու կենսաթոշակը: Նպաստառու ազգի կարգավիճակ ենք ստանում, ինչն աբսուրդ է»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930