Նախկինում հայտնել ենք Տավուշի մարզի սահմանամերձ Ներքին Կարմիրաղբյուրի մանկապարտեզը պաշտպանող պատի կառուցման մասին:
Բերդի տարածաշրջանի սահմանամերձ համայնքների բնակիչներին ադրբեջանական զինուժի գնդակոծություններից պաշտպանելու նպատակով ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված, Տավուշի մարզի առաջնահերթ լուծում պահանջող աշխատանքների շարքում ընդգրկվել են պաշտպանական կառուցապատումներ:
Կարդացեք նաև
Տավուշի մարզպետարանից հայտնում են, որ Չինարիում ավարտական փուլում են դպրոցի պատուհանների վերատեղադրման եւ լուսավորության ապահովման աշխատանքները, գյուղում պաշտպանիչ պատ է կառուցվում:
Պետական բյուջեից Չինարիի պաշտպանիչ պատի կառուցման համար տրամադրվել է 13 միլիոն 440 հազար դրամ, դպրոցի պատուհանների վերատեղադրման համար՝5 միլիոն 760 հազար դրամ: Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամը սահմանամերձ Այգեպարում կառուցել է գյուղի դպրոցի տարածքը պաշտպանող պատ: Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ֆինանսավորմամբ Այգեպարի մանկապարտեզի տարածքը անվտանգ դարձնելու նպատակով մանկապարտեզի շենքը շրջապատող պատ է կառուցվում:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ
Լուսանկարները՝ Տավուշի մարզպետարանի ինտերնետային կայքից



















































