Լրահոս
Օրվա լրահոսը

Տուժածներից 3-ը դուրս են գրվել Գյումրու բժշկական կենտրոնից. (Տեսանյութ )

Նոյեմբեր 11,2014 19:09 Share

Հոռոմի խաչմերուկից Գյումրու բժշկական կենտրոն տեղափոխված 7 ուղևորները տարբեր վնասվածքներ են ստացել (Տես բժշկական փաստաթղթում ):

IMG_4613

 

Ինչպես այսօր տեղեկացրեց Գյումրու բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Արմեն Իսահակյանը, երեկ տուժածներից մեկին համապատասխան բժշկական օգնություն ցուցաբերելով, արդեն դուրս էին գրել հիվանդանոցից, այսօր դուրս են գրել ևս երկու հոգու: 14 տարեկան տղային՝ Էդմոն Սիմոնյանին, որը ստացել է զույգ բազկոսկրերի կոտրվածք, ակնակապճի և ձախ հայմորյան խոռոչի լատերալ պատի կոտրվածք, կտեղափոխեն Երևանի մանկական Ծերեթելի հիվանդանոց ՝ վիրահատությունները կատարելու:

Ըստ բժշկական կենտրոնի  տնօրենի, իրենց մոտ գտնվողների կյանքին վտանգ չի սպառնում, ընդամենը անհրաժեշտ է կազմակերպել պլանային վիրահատություններ, այրվածքների բուժումներ: Իսկ այս նպատակով իրենք անընդհատ խորհրդակցում են Երևանի այրվածքաբանական կենտրոնի մասնագետների հետ:

Մանրամասները՝տեսանյութում 

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930