Լրահոս
Օրվա լրահոսը

«Պատմության ֆակուլտետն է ավարտել, բայց նույնիսկ պատմության ուսուցիչ չեն վերցնում». Սուրիկ Խաչատրյանի ընդդիմախոս

Նոյեմբեր 11,2014 21:07

Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ատենախոսության ընդդիմախոս Մարտին Զիլֆուղարյանը պնդում է, որ Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանը իրեն վատաբանելու ու վիրավորելու նպատակով է մեղադրել կիսագրագետ լինելու մեջ:

Հիշեցնենք, որ Սամվել Հարությունյանը պնդում էր, որ Մարտին Զիլֆուղարյանը «ոչ միայն գիտությունների դոկտոր կամ թեկնածու չէ, այլ կիսագրագետ, նույնիսկ անգրագետ է: Մարտին Զիլֆուղարյանի ու նրա վստահորդ Սուրիկ Խաչատրյանի ներկայացրած 3-4 էջանոց հայցադիմումի մեջ կան 100-ից ավելի սխալներ: Հակընդդեմ հայցադիմումում հակընդդեմ բառը գրված է մեկ դ-ով, վրդովմունքի փոխարեն «վրդովմունք» է գրված, եւ մի շարք այլ սխալներ» եւ այլն:

Մարտին Զիլֆուղարյանն իրեն ու Սուրիկ Խաչատրյանին ուղղված այս մեղադրանքների առնչությամբ aravot.am-ի հետ զրույցում ասաց.«Դե ես նրան կիսագրագետ չեմ ասի, նա անգրագետ է: Ինչ վերաբերում է մեր տեքստերին, համակարգչով շարելու ենք տալիս ու երբեմն չենք հասցնում տեքստերը նայել, այդ մեխանիկական սխալները համարել անգրագիտության արդյունք, ճիշտ չէ:  Հիմա ինչ կարմիր ինքնահոսով վերցնեմ ու իր հայցադիմումները կարմրացնեմ , թե ինչ սխալներ կան, կարեւորը միտքն է: Հիմա ավելի լավ չէ, որ ինքը մտածի բովանդակության, հիմքի, նպատակների մասին, որ անընդհատ պարտվում է, թող մտածի՝ ինչու է պարտվում: Այդպիսի մարդիկ, որոնք այլ ելք այլեւս չունեն, սկսում են մարդկանց վիրավորել: Ասում է ՝պատմության ֆակուլտետն եմ ավարտել, բայց չի կարողանում աշխատանք գտնել, եթե իրեն նույնիսկ պատմության ուսուցիչ չեն վերցնում, դեռ ուրիշին էլ փնովո՞ւմ է: Թող մտածի՝ իր անհիմն հայցերի մասին»:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930