Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրեցիները հրաժարվում են աղբատարի վարորդ աշխատել

Նոյեմբեր 20,2014 21:45

Aravot.am-ի հետ զրույցում Գյումրու քաղաքապետարանի բնակկոմունալ բաժնի պետ Կնյազ Մանասյանն ասաց, որ քաղաքապետարանի 14 աղբատարներից երկուսը վարորդ չունեն և դժվար է այս աշխատանքի համար համապատասխան կադրերը գտնելը: Ընդ որում` նշենք, որ աշխատավարձը 170 հազար դրամ է:

«Հայտարարություն ենք տալիս, մարդիկ արձագանքում են, գալիս են: Ու քանի որ մեր քաղաքում աշխատանք գտնելու խնդիր կա, դիմում են մեզ ու մեկ էլ տեսար պարծենալով, գլուխ գովալով ներկայացնում, թե գիտեք՝ ես Մոսկվայում եմ աշխատել, Կրեմլի մոտով եմ քշել-անցել, Գյումրիում չե՞մ կարողանա մեքենա վարել…Հետո տեսնում ենք, որ իրականում նրա տվյալները չեն համապատասխանում, մարդը աշխատանք չունի, ստիպված եկել է վարորդ աշխատելու: Շատերը մեկ օր աշխատելուց հետո ինքնակամ հրաժարվում են, տեսնում են, որ այդքան էլ հեշտ չէ աղբատարի վարորդ աշխատելը: Մենք դիմողներին մեծ շանսեր ենք տալիս, փորձաշրջան են անցնում, մի քանի օր սովորում են, եթե համոզվեցինք, կարողանում են նորմալ գլուխ հանել, աշխատանքի ենք ընդունում: Սա այն բնագավառն է, որտեղ պատվախնդիր մարդիկ են աշխատում, իրենց քրտինքով հաց վաստակողները: Նրանց աշխատանքի արդյունքն էլ արագ տեսանելի է դառնում. եթե քաղաքի աղբանահանությունը լավ կազմակերպվեց, հասարակությունը կտա իր օբյեկտիվ գնահատականը, որն էլ բնականաբար կլինի ամենաարժեքավորը մեր աշխատակիցների համար »,- ասաց քաղաքապետարանի պաշտոնյան:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Նվեր says:

    Հերթական անկապ վերնագիրը… Հոդվածից սկի էլ չի երևում, թե մարդիկ հրաժարվում են աշխատանքից, այլ հակառակը՝ չհամապատասխանելով հանդերձ՝ ցանկանում են աշխատել:

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930