Լրահոս
«Պետք է շենքը քանդվի»
Լոգոսի նահանջը
Օրվա լրահոսը

Կալանավորեցին սպանության գործով

Նոյեմբեր 22,2014 11:55 Share
kalanq

Արարատի մարզի Արտաշատի քննչական բաժնի քննիչի վարույթում հարուցվել է քրեական գործ, մեղադրանք է առաջադրվել Այգեստան գյուղի բնակիչ Արմեն Գեղամի Ստեփանյանին:

Վերջինը տարվել է դատարան, դատավոր Գագիկ Սարգսյանի որոշմամբ կալանավորվել: Խափանման միջոցն ընտրվել է առայժմ երկու ամսով:

Մեղադրյալը տեղափոխվել է արդարադատության նախարարության «Երեւան -Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ:

Նրա պաշտպանությունը ստանձնած փաստաբան Լիանա Բալյանն Aravot.am-ին այսօր ասաց, որ իր պաշտպանյալը իրեն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել, հրաժարվել է որեւէ փաստաթուղթ ստորագրել եւ ցուցմունք չի տվել:

Նա մեղադրվում է այս տարվա սեպտեմբերի 9-ի՝ նույն գյուղի բնակչուհի Հերմինե Գրիգորյանի սպանության համար:

Մինչ Լիանա Բալյանը կարճաժամկետ նրա պաշտպանությունը ստանձնել է Անժելա Կարապետյանը, որից հրաժարվել է:

Ռ.Մ.

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել