Այսօր հրավիրված Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի արտահերթ նիստում քննարկվեց մեր ազգային հավաքականների մասնակցությունն աշխարհի առաջնությանը: Ելույթ ունեցած մարզչական խորհրդի բոլոր անդամները տղաների հավաքականի մասնակցությունը գնահատեցին անբավարար, որից հետո գլխավոր մարզիչ Պողոս Պողոսյանին փոխելու առաջարկություն եղավ: Այդ պաշտոնում առաջադրվեց ֆեդերացիայի գլխավոր քարտուղար, վաստակաշատ մարզիչ Փաշիկ Ալավերդյանի թեկնածությունը եւ վերջինը համաձայնեց: Քվեարկությամբ Փաշիկ Ալավերդյանն ընտրվեց ծանրամարտի Հայաստանի տղամարդկանց ազգային հավաքականի գլխավոր մարզիչ:
Ֆեդերացիան Փաշիկ Ալավերդյանին մրցաշրջան 2015/2016 թթ. ծրագիր ներկայացնելու համար տվեց երկու շաբաթ ժամանակ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Մանրամասն կարդացեք «Առավոտ» օրաթերթի առաջիկա համարներից մեկում: