Լրահոս
Օրվա լրահոսը

«Օրդֆիլմը» հնգամյակը նշեց ֆիլմերի պրեմիերաներով

Դեկտեմբեր 10,2014 19:34

Այսօր՝ դեկտեմբերի  10-ին «Մոսկվա» կինոթատրոնում նշվեց «Օրդֆիլմ» ընկերության հիմնադրման 5-ամյակը: Երեկոյի ընթացքում ցուցադրվեցին  «Օրդֆիլմի»՝ «Հոգեվարք» խաղարկային եւ «Լույս առանց աչքերի» (հեղինակ՝  Նաիրա Փայտյան) ֆիլմերը: «Հոգեվարքը» ֆիլմը, որտեղ նկարահանվել են  ճանաչված արվեստագետներ Գրետա Մեջլումյանն ու Հրաչյա Աշուղյանը, ռեժիսորական լուծումների, օպերատորական աշխատանքի եւ այլնի առումով արժանացել է վավերագրական կինոյի վարպետ Արտավազդ  Փելեշյանի բարձր գնահատականին:

«Օրդֆիլմ» ընկերության հիմնադիր տնօրեն, ռեժիսոր Հայկ Օրդյանը նշեց, որ  ընկերության հինգամյակը որոշել են նշել հետեւյալից ելնելով. «Հայկական իրականության մեջ կինոարտադրությունը լուրջ խնդիրներ ունի, եւ յուրաքանչյուր այսպիսի քայլ պետք է կարողանանք ճիշտ ներկայացնել, որպեսզի վաղը, մյուս օրը  ոչ միայն «Օրդֆիլմը», այլեւ մյուս կինոընկերությունները կարողանան իրենց արտադրանքով ներկայանան թե ներսում, թե այլ հարթակներում»:  Ինչ վերաբերում է երկու ֆիլմերին, դրանք ընկերության յուրատեսակ հաշվետվությունն են, «Հոգեվարք» ֆիլմն էլ  խաղարկային կինոյի դաշտ մտնելու առաջին փորձը:

image_1 (1)

 

«Ֆիլմ նկարելը դժվար է ստեղծագործական առումով, իսկ որպես պրոդյուսերական աշխատանք՝ բարդությունները կրկնապատկվում են: Հայաստանում մինչ օրս չկա կինովարկ հասկացությունը, ինչը ընդունված է Եվրոպայում եւ ԱՄՆ-ում: Հայաստանում հեղինակային կինո նկարում են այլ` կոմերցիոն ֆիլմերի եկամուտների հաշվին»,- հավելեց ռեժիսորը:

image_1 (2)

 

Երեկոյի ընթացքում «Օրդֆիլմի» հետ համագործակցած կազմակերպություններին ու կինոընկերությանը լուսաբանած լրատվամիջոցներին հանձնվեցին պատվոգրեր եւ «Օդֆիլմի» հնգամյակը խորհրդանշող հուշանվեր:

image_1 (3)

 

Հայկ Օրդյանը  փաստեց, որ առաջին անգամ հինգ տարի առաջ իրենց վրա լրատվամիջոցների ուշադրությունը բեւեռել է այն ժամանակվա հասարակայնության հետ կապերի պատասխանատու Միքայել Ահարոնյանը:

Հավելենք, որ թիվս այլ լրատվամիջոցների, «Առավոտին»  եւս պատվոգիր ու հուշանվեր հանձնվեց:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Հայկ Օրդյանի լուսանկարը՝ ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031