Թեեւ ծանրամարտի տղամարդկանց ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում ֆեդերացիան դեռ պետք է պաշտոնապես հաստատի Փաշիկ Ալավերդյանի նշանակումը, սակայն կարելի է վստահաբար ասել, որ այդ հարցում խնդիր չի լինի: Բազմափորձ մասնագետը, լինելով նաեւ միջազգային կարգի մրցավար, մեր հավաքականների հետ մեկնում էր պատասխանատու պաշտոնական մրցաշարեր ու սպասարկում աշխարհի ու Եվրոպայի առաջնությունները:
Aravot.am-ը հետաքրքրվեց, թե ազգային հավաքականի գլխավոր մարզչին թույլատրվո՞ւմ է համատեղել մրցավարությունը, ինչը եւս կարեւոր է, եւ տեղեկացավ, որ այդպիսի սահմանափակումներ չկան:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ


















































