Լրահոս
Օրվա լրահոսը

Ալեքսանդր Արզումանյանը՝ Արամ Մանուկյանին ծեծելու մասին. «Դա ահավոր է, արդեն բեսպրեդել է»

Դեկտեմբեր 12,2014 14:53 Share

«Դա ահավոր է, դա արդեն բեսպրեդել է: Դատապարտում եմ»,- այսօր լրագրողների հետ զրույցում ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի հետ կատարված միջադեպի առնչությամբ այսպիսի գնահատական տվեց նրա գործընկերը՝ Ալեքսանդր Արզումանյանը:

Մեր հարցին, ըստ Ձեզ, ազատամարտիկների ծեծ եղավ, մեքենաների հրկիզում, սա ա՞յդ շարքից է, նա պատասխանեց. «Նման տպավորություն բոլորս ունենք: Ազատամարտիկների վրա  հարձակումները, Նախախորհրդարանի մեքենաների այրումը, կուսակցության փոխնախագահի վրա հարձակումն անընդունելի է: Ես պահանջում եմ, որ ոստիկանությունը բոլոր քայլերը ձեռնարկի՝ անհապաղ բոլոր տեսակի կասկածները փարատելու համար»:

Հարցին՝ փոխոստիկանապետը նախօրեին ասել էր, որ ով Սերժ Սարգսյանին քննադատի, ականջները կպոկեմ, հաշվի առնելով, որ Արամ Մանուկյանը բազմիցս քննադատել է Սերժ Սարգսյանին, սա կապ ունի՞ դրա հետ՝ Ալեքսանդր Արզումանյանը պատասխանեց. «Ընդհանրապես փոխոստիկանապետն այնտեղ է, որ օրենքի տառը պաշտպանի եւ ոչ թե սպառնալիքներով հանդես գա: Դա համակարգի համար անընդունելի եւ անպատասխանատու հայտարարություն է»:

Մեր հարցին՝ Դուք մտադիր չե՞ք առաջիկայում թիկնապահներ վարձել, մտավախություններ չունե՞ք՝ նա պատասխանեց. «Ես ծնվել, մեծացել եմ այս երկրում, ես որեւէ խնդիր չունեմ»:

Լրագրողները հիշեցրին, որ եռյակի հանրահավաքներից մեկում Արամ Մանուկյանը հայհոյել էր Սերժ Սարգսյանին: Հարցին՝ սա հնարավո՞ր է դրա պատասխանը լինի՝ նա պատասխանեց. «Ես չէի ցանկանա ենթադրել նույնիսկ, որ կարող է լինել մի նախագահ, որ հանձնարարի ընդդիմադիրներին ծեծել: Դրա համար անհրաժեշտ է, որ ոստիկանությունը անմիջապես պատասխանատուներին հայտնաբերի, որ որեւէ կասկած հասարակության մեջ չլինի»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031