Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի վարչապետը հանդիպել է Վրաստանի նախագահին

Դեկտեմբեր 12,2014 17:16 Share

Վրաստանի նախագահի նստավայրում այսօր կայացել է Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանի և Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի առանձնազրույցը:

Զրուցակիցները բարձր են գնահատել հայ-վրացական բարեկամական փոխհարաբերությունները և կարևորել դրանց շարունակական խորացումը: Հայաստանի վարչապետը և Վրաստանի նախագահը գոհունակություն են հայտնել երկկողմ քաղաքական երկխոսության բարձր մակարդակից և ընդգծել, որ պետք է ջանքեր գործադրել   առևտրատնտեսական համագործակցությունը ևս այդ մակարդակին  հասցնելու ուղղությամբ: Կողմերը հույս են հայտնել, որ ձեռք բերված պայմանավորվածություններն այսուհետ ևս կշարունակվեն կյանքի կոչվել` ի շահ երկու երկրների և ժողովուրդների:

Հանդիպմանը քննարկվել են նաև ինտեգրացիոն գործընթացներին երկու երկրների մասնակցությանը և տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր:

ՀՀ վարչապետը Վրաստանի նախագահին է փոխանցել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերը` ներկա գտնվելու 2015 թ. ապրիլի 24-ին Երևանում կայանալիք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման արարողությանը:

Վրաստանի նախագահն իր հերթին ՀՀ նախագահին ու հայ ժողովրդին է փոխանցել իր ջերմ բարեմաղթանքները:

Հովիկ Աբրահամյանի և Գիորգի Մարգվելաշվիլիի առանձնազրույցից հետո Վրաստանի նախագահի նստավայրում տեղի է ունեցել աշխատանքային ճաշ՝ կառավարական պատվիրակության անդամների մասնակցությամբ: Քննարկվել է տրանսպորտային հաղորդակցության, էներգետիկայի, զբոսաշրջության և մի շարք այլ ոլորտներում իրականացվող ծրագրերի ընթացքը,  կարևորվել այդ ուղղություններով համագործակցության ընդլայնումը:

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
 ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ
ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ
 ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031