Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքապետարանի ճեմասրահում բացվել է հաշմանդամություն ունեցող անձանց ստեղծագործական աշխատանքների ցուցահանդեսը

Դեկտեմբեր 12,2014 17:38 Share

Երևանի քաղաքապետի նախաձեռնությամբ Հաշմանդամների միջազգային օրվան նվիրված միջոցառումների շրջանակում քաղաքապետարանի ճեմասրահում բացվել է հաշմանդամություն ունեցող անձանց ստեղծագործական աշխատանքների ցուցահանդեսը: Միջոցառմանը ներկա է գտնվել նաև քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ով շրջել և ծանոթացել է ներկայացված աշխատանքներին, զրուցել ցուցահանդեսի մասնակիցների հետ: Քաղաքապետը մեկ անգամ ևս վստահեցրել է, որ շահագրգիռ հասարակական կազմակերպությունների հետ համագործակցությունն առաջիկա տարիներին ևս լինելու է շարունակական, և նախանշված բոլոր ծրագրերը հետևողականորեն շարունակվելու են այնքան ժամանակ, մինչև իրականություն դառնա այն ամենը, ինչն անհրաժեշտ է իսկապես  մատչելի քաղաք ունենալու համար:

Ներկաներին ուղղված իր ողջույնի խոսքում «Փյունիկ» միության նախագահ Հակոբ Աբրահամյանը շնորհակալություն է հայտնել քաղաքապետ Տարոն Մարգարյանին մշտական ուշադրության ու հոգածության համար՝ նկատելով, որ հատկապես վերջին երկու տարիներին իսկապես զգալի աշխատանքներ են տարվում հաշմանդամություն ունեցող բնակիչների համար մայրաքաղաքն առավել հարմարավետ դարձնելու ուղղությամբ:

«Ձեր հետևողական աշխատանքի արդյունքում, պարոն քաղաքապետ, Երևանում հաշմանդամություն ունեցող անձանց հիմնախնդիրները հաղթահարման նոր փուլ են մտել: Եվ այդ ամենը տեսնելով՝ մենք համոզված ենք, որ Ձեր շնորհիվ Երևանը շատ շուտով կդառնա հաշմանդամություն ունեցող անձանց համար հավասար հնարավորություններ ապահովող տարածաշրջանի ամենահարմարավետ քաղաքը»,- նշել է «Փյունիկ» միության նախագահը:

Հաշմանդամների միջազգային օրվա կապակցությամբ հաշմանդամություն ունեցող անձանց ստեղծագործական ցուցահանդեսը Երևանի քաղաքապետարանում պատշաճ կազմակերպելու, ինչպես նաև ցուցահանդեսին ակտիվ մասնակցելու համար, կազմակերպիչներն ու մասնակիցները պարգևատրվել են Երևանի քաղաքապետի պատվոգրերով ու շնորհակալագրերով: Հարկ է նկատել, որ Երևանի քաղաքապետարանը, համագործակցելով Արվեստների ազգային ակադեմիայի հետ, նաև հոգում  է հաշմանդամ 14 ուսանողների ուսման վարձի խնդիրը:

Ցուցահանդեսի բացմանը հաջորդել է նաև համերգային ծրագիր: Իրենց կատարումներով ներկաներին ողջունել են հաշմանդամություն ունեցող անձանց «Փարոս» երգչախումբը և անհատ կատարողներ:

Երևանի քաղաքապետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031