Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե ժողովուրդն առանց  վախի մթնոլորտի, իրենց կամքով, առանց  ծանոթ- բարեկամ հաշվի առնելու գնա ընտրության, ապա ես կընտրվեմ»

Դեկտեմբեր 14,2014 17:45

«Եթե ժողովուրդն առանց  վախի մթնոլորտի, իրենց կամքով, առանց ծանոթ- բարեկամ հաշվի առնելու գնա ընտրության, ապա ես կընտրվեմ: Իսկ, եթե զանգերի քանակն ավելանա, մարդիկ իրենց կամքով չընտրեն, ես չեմ անցնի:   Ինչքան շատ լինեն ուժեղ մարդիկ, չլսեն ոչ մեկին, նորմալ գնան ընտրության`  էդքան իմ ընտրվելու  հանրաավորությունը մեծ կլինի», – ասաց Կապանի տարածաշրջանի Ձորաստանի գյուղապետի թեկնածու, անկուսակցական Գեւորգ Հարությունյանը:  Վերջինիս մրցակիցը Ձորաստան գյուղի գործող գյուղապետ,  հանրապետական կուսակցության անդամ Ավետիս Ավետիսյանն է: Գեւորգ Հարությունյանի խոսքով` ինքն առաջադրվել է գյուղացիների պահանջով եւ տրամադրված է հաղթանակի:

«Եթե դրել եմ թեկնածությունս, ուրեմն ակնկալիքներ ունեմ, որ կհաղթեմ:  Ժողովրդի պահանջով եմ առաջադրվել, 1-1.5 տարի առաջ ասացին, որ դնեմ թեկնածությունս, դրա կարիքը կա: Հույսս դրել եմ ժողովրդի վրա, հավատում եմ իմ ժողովրդին, թե չէ ուրիշ շանս չունեմ: Ես սրան-նրան զանգելու, խնդրելու  բնավորություն չունեմ, ով կընտրի-կընտրի:   Մարդ է եղել, որ  ասել հավանում է իմ թեկնածությունս, բայց չի կարողանալու իմ օգտին քվեարկի, ասացի՝  դա արդեն կարեւոր չի, ես  համարում եմ, որ դու արդեն  ինձ ես ընտրել», -ասաց 1991թ.-ից մինչեւ 2000թ. Ձորաստանում գյուղապետ աշխատած Գեւորգ Հարությունյանը: Ներկայումս նա Կապանի թեթեւ ատլետիկայի մարզադպրոցի տնտեսվարն է:

Գյուղապետի մյուս թեկնածուին` գործող գյուղապետ, ՀՀԿ-ական  Ավտիս Ավետիսյանին ուժեղ մրցակից է համարում եւ ընդգծում, որ Ձորաստանում կարեւոր դեր է  խաղում մարդկային գործոնը, ոչ թե կուսակցական լինելու հանգամանքը:

«Գյուղապետի աշխատանքը հեշտ աշխատանք չի, պետք է ծառայի գյուղացուն, իսկ ես էդ մարդը չեմ, որ գամ չծառայեմ»,- ասաց Ձորաստանի գյուղապետի թեկնածու, անկուսակցական Գեւորգ Հարությունյանը:

Ձորաստանում  ընտրելու իրավունք ունի 55 հոգի:

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031