Լրահոս
Օրվա լրահոսը

Վիրտուոզ դաշնակահար. «Դպրոցում ասում էին՝ այդպես չի կարելի Շոպեն նվագել»

Դեկտեմբեր 15,2014 22:17

Այսօր՝ դեկտեմբերի 15-ին լեհ վիրտուոզ դաշնակահար  եւ կոմպոզիտոր Լեշեկ Մոժջերը մեկ բացառիկ համերգով հանդես եկավ «Արամ Խաչատրյան» համերգասրահում:

Երաժիշտը ամեն ստեղծագործությունը կատարելուց առաջ ներկայացնում էր  եւ հեղինակին, եւ գործը: Լեշեկ Մոժջերը հիմնականում Շոպեն կատարեց:

Leh_2

«Դպրոցում ինձ ասում էին, որ այդպես չի կարելի Շոպեն նվագել: Բայց ես մինչեւ հիմա այդպես եմ կատարում»,-ժպտալով պատմեց ճանաչված երաժիշտը:

Նա նվագում էր ինքնամոռաց՝ առանց մի կաթիլ իրեն խնայելու:  Բացի Շոպենից, Լեշեկ Մոժջերը հանդես եկավ  նաեւ Բախի, Պրոկոֆեւի, Կոմեդայի ստեղծագործությունների ջազային մեկնաբանություններով: Համերգի ավարտին էլ դահլիճը պայթեց ծափահարություններից:

Լեշեկ Մոժջերը հարցազրույցներում միշտ շեշտում է՝ իր համար ամենագայթակղիչը իմպրովիզացիայում այն է, որ գաղափար չունի, թե հաջորդ վայրկյանին ինչ է նվագելու: Ունենալով դասական երաժշտական կրթություն, ջազային մտածողություն՝  նա նաեւ յուրօրինակ կատարողական ձեռագիր ունի:

leh3

Հավելենք, որ երեւանյան համերգը կազմակերպվել էր Սոպոտ քաղաքի նախագահի, Սոպոտի արվեստի պատկերասրահի եւ Հայաստանում Լեհաստանի Հանրապետության դեսպանության աջակցությամբ:

 

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031