Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ. «Պատերազմի իրական վտանգ չկա». NEWS.am

Դեկտեմբեր 23,2014 18:15

ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանի հետ NEWS.am-ի թղթակիցը զրուցել է սահմանային լարվածության, հակառակորդի կողմից դիվերսիոն ներթափանցման փորձերի, բանակում տեղի ունեցող դժբախտ դեպքերի մասին։

– Ինչո՞վ է պայմանավորված վերջին շրջանում լարվածությունը սահմանին:

Հայ-ադրբեջանական սահմանին վերջին շրջանում լարվածությունը պայմանավորված է ադրբեջանական զինուժի կողմից ուսումնավարժական թռիչք իրականացնող հայկական ուղղաթիռի խոցման դեպքի հետ: Ուղղաթիռի խոցվելուց հետո իրավիճակը համեմատաբար լարված է, դրան հաջորդեցին պատասխան հետախուզական գործողություններ, որոնց հակառակորդը փորձում է պատասխան տալ։

– Պատերազմի վերսկսման հնարավորություն տեսնո՞ւմ եք Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ:

20 տարի է ՝Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պատերազմի հավանականությունն առկա է, սակայն պատերազմի իրական վտանգ չկա։ Ադրբեջանի ղեկավարությունը վստահ չէ, որ կհաղթի, հակառակ դեպքում` պատերազմը վաղուց կսկսեր, նրանք համոզված են, որ պատերազմ սկսելու դեպքում կպարտվեն։

– Այս տարվա ամռանը ադրբեջանցի դիվերսանտներին հաջողվեց ներթափանցել հայկական տարածք։ Ինչպե՞ս դա հնարավոր դարձավ։

Այն տարածքները, որտեղով  ներթափանցել էին դիվերսանտները, լեռնային ռելիեֆ ունեն եւ հնարավոր էր այդ տարածքներով ներթափանցում: Այնպես չէ, որ այդ տարածքով հնարավոր չէ ներթափանցումը: Այդ խումբը անցել է սահմանը, մտել գյուղ, երեխան տանը մենակ է եղել, երեխային տարել են, որից հետո հանդիպել են սպային, որը չի էլ մտածել, որ դրանք հնարավոր է ադրբեջանցիներ լինեն: Նրանք տեղանքին լավ ծանոթ են եղել,  նրանցից մեկը նույնիսկ տեղացի է եղել, մի քանի անգամ են գյուղ մտել։ Կասկած չկա, որ ձերբակալված դիվերսանտներն  Ադրբեջանի հատուկ ծառայությունների աշխատակիցներ են եւ հատուկ նպատակներով են ուղարկված եղել։ Դա երեւում է նրանցից առգրավված զենք-զինամթերքից եւ նրանց պատրաստվածությունից:

Մանրամասները կարող եք կարդալ` NEWS.am-ի կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031